«Գուստավ Հուսակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «''Հուսակ Գուստավ'' (Hus£k) (ծնվել է 10.01.1913, Դուբրավկա, Բրատիսլավայի մոտ), Չեխոսլովակիա|չեխոսլովակ...»:
(Տարբերություն չկա)

07:21, 2 Ապրիլի 2014-ի տարբերակ

Հուսակ Գուստավ (Hus£k) (ծնվել է 10.01.1913, Դուբրավկա, Բրատիսլավայի մոտ), չեխոսլովակյան կոմունիստական ու բանվորական շարժման, ՉՍՍՀ քաղաքական գործիչ, ՉՍՍՀ պրեզիդենտ (1975 թվականից): ՉԿԿ անդամ 1933 թվականից: Ֆաշիստական Գերմանիայի կողմից Չեխոսլովակիան մասնատելուց (1938 թվականին) հետո եղել է Սլովակիայի կոմկուսի (ՍԿԿ) Բրատիսլավայի կազմակերպության ընդհատակյա ղեկավարության անդամ: 1940֊-1943 թվականներին գտնվել է բանտում: Մասնակցել է 1944թվականի Սլովակյան ազգային ապստամբությանը (տես Սլովակյան ապստամբություն 1944 թվական), ընտրվել Սլովակյան ազգային խորհրդի նախագահի տեղակալ, ներքին գործերի գծով լիազոր, 1944-թվականի սեպտեմբերին՝ ՍԿԿ նախագահի տեղակալ: 1945-1950 թվականներին եղել է ՉԿԿ ԿԿ-ի անդամ, 1946-1950 թվականներին՝ Ալովակիայի լիազորների կորպուսի (կառավարության) նախագահ, 1945-19֊51թվականին՝ ՉՍՍՀ Ազգային ժողովի դեպուտատ, 1950—1951 թվականին՝ ԱԿԿ ԿԿ-ի բաժնի վարիչ: 1951 թվականին անօրինական կարգով ռեպրեսիայի է ենթարկվել և մինչև 1960 թվականի մայիսը գտնվել բանտում: 1963 թվականին, ՉԿԿ ԿԿ-ի որոշմամբ, ռեաբիլիտացվել է և վերականգնվել կուսակցության մեջ: Մինչև 1968 թվականը աշխատել է Ալովակիայի ԴԱ պետության և իրավունքի ինստում, 1968 թվականին եղել է ՉՍԱՀ կառավարության նախագահի տեղակալ, 1968-1969 թվականին՝ ԱԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, 1968-ի օգոստոսից՝ ՉԿԿ ԿԿ-ի և ՉԿԿ ԿԿ-ի Նախագահության, ապա՝ Նախագահության ԴԿ-ի անդամ: 1969-1971 թվականին՝ ՉԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, 1971 թվականի մայիսից՝ ՉԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար, 1971 թվականից՝ ՉԱԱՀ Ազգային ճակատի ԿԿ-ի նախագահ: Հուսակ Գուստավը եղել է ՉԿԿ պատվիրակության ղեկավար Կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների միջազգային խորհրդակցությունում (Մոսկվա, 1969 թվական): ՉԱԱՀ հերոս է (1969), պարգևատրվել է Լենինի երկու (1969 և 1973 թվականներին) և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով (1977 թվական):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։