«Բնության հատուկ պահպանվող տարածքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բնության հատուկ պահպանվող տարածքներ''', բնատարածքներ և առանձին բնական օբյեկտներ, որոնք բնապահպա...»:
 
չNo edit summary
Տող 14.
[[1958]]-ին Հայաստանում ձևավորվել է բնության հատուկ պահպանվող տարածքների որոշակի համակարգ, սակայն դրա զարգացման նպատակային ռազմավարության բացակայությունը հանգեցրել է բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնացման միակողմանիության՝ ուղղված ՀՀ անտառապահպանությանը: Ըստ [[«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք]]ի (1991)՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ երաշխավորված են ազգ. պարկերը, արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները: ՀՀ-ում գործում են 2 ազգային պարկ ([[Սևան ազգային պարկ|Սևան]] և [[Դիլիջան ազգային պարկ|Դիլիջան]])՝ 178102 հա, [[Հայաստանի արգելավայրեր|23 արգելավայր]]՝ 89442 հա, 3 արգելոց ([[Խոսրովի անտառ]], [[Շիկահողի արգելոց|Շիկահողի]], [[Էրեբունի արգելոց|Էրեբունի]])՝ 39615 հա ընդհանուր տարածքով: Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր տարածքը (ներառյալ [[Սևանա լիճ]]ը) 307159 հա է՝ ՀՀ տարածքի 10,3%-ը: Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով ՀՀ Կառավարությունը սահմանել է պահպանական գոտիևեր: Բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանվում են [[Հայաստանի բուսական աշխարհ|ՀՀ բուսական]] և [[Հայաստանի կենդանական աշխարհներ|կենդանական աշխարհներ]]ի տեսակային կազմի 60%-ը, այդ թվում՝ հազվագյուտ, անհետացման եզրին հայտնված և բնաշխարհիկ տեսակների գերակշռող մասը, ինչպես նաև վայրի գենետիկական պաշարները: Ցամաքային լանդշաֆտների պահպանվող տարածքները կազմում են ՀՀ տարածքի մոտ 6%-ը:
== Արտաքին հղումներ ==
* [http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=29624 Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքը]