«Մոծակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 31.
== Ձևաբանական նկարագրություն ==
 
Մոծակները մանր միջատներ են (երկարությունը 4-14 մմ), երկար վերջույթներով և նեղ թափանցիկ թևերով (թևերի բացվածքը՝ 5 -ից 30 մմ): Շատ տեսակների մարմինը դեղին է, շագանակագույն կամ մոխրագույն, սակայն կան նաև սև կամ կանաչավուն տեսակներ: Փորիկը երկարավուն է՝ բաղկացած է 10 հատվածներից: Կուրծքը լայն է փորիկից: Ոտքերը վերջանում են զույգ ճանկերով: Թևերը ծածկված են թեփուկներով, որոնց կուտակումները երբեմն առաջացնում են կետեր: [[Բեղիկներ]]ը բաղկացած են 15 հատվածներից: Բերանային համակարգը [[ծակող-ծծող բերանային ապարատ|ծակող-ծծող]] տեսակի է: Էգերի մոտ կնճիթը երկար է և բաղկացած է ծակող մազիկներից, որոնք արուների մոտ բացակայում են<ref name="Агринский"/><ref name="Паразитология">Паразитология и инвазионные болезни животных / ''М. Ш. Акбаев, А. А. Водянов, Н. Е. Косминков'' и др.; под ред. М. Ш. Акбаева.</ref>:
 
Բերանային ապարատը թաքնված է շեփորանման ստորին շրթունքի հետևում, որի ներսում գտվում է ստիլետային խարտոցանման մի քանի ծնոտներ (սծ-ստորին ծնոտ և վծ-վերին ծնոտ): Ծնոտների օգնությամբ մոծակը ծակում է մաշկը, կնճիթը մտցնում մինչև արյունատար մազանոթներ և նույն բերանի հարմարանքներով ծծում է արյունը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մոծակներ» էջից