«Ոդիսական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Համառոտ բովանդակությունը: clean up, փոխարինվեց: եւ → և, ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 8.
== Հայերեն թարգմանությունները ==
Գոյություն ունի «Ոդիսականի» երկու [[աշխարհաբար]] թարգմանություն, որոնք կատարել են [[Սիմոն Կրկյաշարյան]]ը և [[Համազասպ Համբարձումյան]]ը<ref>Ոդիսական / Հոմերոս; Հուն. բնագրից թարգմ.՝ Ս. Գրքաշարյան; Խմբ.՝ Ս. Վահունի. - Երևան ։ Հայպետհրատ, 1957. - 368 էջ ; 24 սմ. Ծանոթագր., էջ՝ 345-356 Բառարան, էջ՝ 356-367 Կրկյաշարյան, Սիմոն Միսակի, 1923- թարգմ. Վահունի, Սուրեն Վահանի, 1910-1983 խմբ. Հունական գրականություն</ref><ref>Հոմերոս, Ոդիսական, թարգմ. Հ.Համբարձումյանի, ԵՊՀ, 1988թ.</ref>։
 
== Համառոտ բովանդակությունը ==
[[Տրոյա]] քաղաք-պետության արքայազն Ալեքսանդրը առևանգում է հունական [[Սպարտա]] պետության թագավոր [[Մենելայոս]]ի կնոջը՝ [[Հեղինե]]ին։ Հեղինեն Զևսի դուստրն էր և ուներ առասպելական գեղեցկություն։ Հեղինեի առևանգումը դառնում է Տրոյական պատերազմի պատճառ։ Պատերազմում հունական զորքերի հրամանատարը [[Ագամեմնոն]]ն էր։ Հույների կողմից պատերազմին էին մասնակցում [[Աքիլլես]]ը, Պարտոկլեսը, հնարամիտ [[Ոդիսևս]]ը և ուրիշներ։ Ոդիսևսը իր հնարամտությամբ վերջ է դնում տրոյական պատերազմին։ Նրա խորհրդով պատրաստում են փայտե մի մեծ ձի, որի մեջ թաքնվում են հույն զինվորներ։ Տրոյացիները փայտե ձին ներս են տանում։ Զինվորները դուրս են գալիս և կոտորում պահակազորին, բացում դարպասները։ Հեղինեն վերադարձվում է ամուսնուն։ <br />
10 տարի Ոդիսևսը մասնակցել է տրոյական պատերազմին։ 10 տարի էլ պահանջվում է որ վերադառնա հայրենիք՝ Իթակե կղզի։ <br />
Ոդիսևսի բացակայության ժամանակ ծնվել էր նրա որդին՝ Տելեմաքոսը։ Ոդիսևսի բացակայության ժամանակ 108 փեսացուներ խնդրում էին [[Պենելոպե]]ի ձեռքը, բայց մերժվում էին։ <br />
Տուն վերադարձած Ոդիսևսի խորհրդով Պենելոպեն մրցույթ է կազմակերպում։ Ոդիսևսի աղեղից նրանք պետք է նետ արձակեին, որը պետք է անցներ 12 օղակների միջով։ Ոչ ոք չի կարողանում անգամ լարել այդ աղեղը։ Այդ բանը կարողանում է անել Ոդիսևսը, որը կերպարանափոխվել էր, և որդու հետ մեկտեղ կոտորում բոլոր ներկա գտնվողներին։ Այնուհետև որդու և կնոջ հետ շարունակումէ թագավորել։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ոդիսական» էջից