413
edits
(Նոր էջ «Հումուս,(լատիներեն humus, հող), հողի օրգանական, սովորաբար մուգ գունավորված մասը, ձևավորվել է բուսակա...»:) |
No edit summary |
||
Հումուս,(լատիներեն humus, հող), հողի օրգանական, սովորաբար մուգ գունավորված մասը, ձևավորվել է բուսական և կենդանական մնացորդների կենսաքիմիական փոփոխություններից: Հումուսի բաղադրության մեջ են մտնում [[հումինաթթու]]ները (առավել կարևոր են հողի բերրիության համար) և [[ֆուլվոթթու]]ները: Հումուսը պարունակում է բույսերի սննդառության հիմնական տարրերը, որոնք [[մանրէ]]ների ներգործությունից դառնում են մատչելի բույսերի համար: Հումուսի քանակով և որակական կազմով են պայմանավորված հողի գույնը, ստրուկտուրան, ջրա-ֆիզիկական առանձնահատկությունները, կլանունակությունը և այլն: Հումուսը հողի գենետիկական տիպերի ամենակարևոր ցուցանիշներից է. օրինակ, [[Հայաստան]]ում կիսաանապատային հողերը պարունակում են 1—2% հումուս, շագանակագույն հողերը՝ 2—4% , սևահողերը՝ 4,5—12%, լեռնամարգագետնային հողերը՝ 8—32%:
{{Տես նաև |Հող}}
{{ՀՍՀ}}
|
edits