«Հումուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Հումուս,(լատիներեն humus, հող), հողի օրգանական, սովորաբար մուգ գունավորված մասը, ձևավորվել է բուսակա...»:
(Տարբերություն չկա)

13:31, 31 Մարտի 2014-ի տարբերակ

Հումուս,(լատիներեն humus, հող), հողի օրգանական, սովորաբար մուգ գունավորված մասը, ձևավորվել է բուսական և կենդանական մնացորդների կենսաքիմիական փոփոխություններից: Հումուսի բաղադրության մեջ են մտնում հումինաթթուները (առավել կարևոր են հողի բերրիության համար) և ֆուլվոթթուները: Հումուսը պարունակում է բույսերի սննդառության հիմնական տարրերը, որոնք մանրէների ներգործությունից դառնում են մատչելի բույսերի համար: Հումուսի քանակով և որակական կազմով են պայմանավորված հողի գույնը, ստրուկտուրան, ջրա-ֆիզիկական առանձնահատկությունները, կլանունակությունը և այլն: Հումուսը հողի գենետիկական տիպերի ամենակարևոր ցուցանիշներից է. օրինակ, Հայաստանում կիսաանապատային հողերը պարունակում են 1—2% հումուս, շագանակագույն հողերը՝ 2—4% , սևահողերը՝ 4,5—12%, լեռնամարգագետնային հողերը՝ 8—32%: