«Հումայուննամե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հումայուննամե'''(Արքայական գիրք), միջնադարյան իսլամական գրականության մի քանի երկեր, հիմնականում...»:
(Տարբերություն չկա)

13:27, 31 Մարտի 2014-ի տարբերակ

Հումայուննամե(Արքայական գիրք), միջնադարյան իսլամական գրականության մի քանի երկեր, հիմնականում պատմագրական բնույթի: Երկու ստեղծագործություն՝ մեկն արձակ, մյուսը՝ չափածո, «Հումայուննամե» են կոչվել, որովհետև նվիրված են եղել մոնղոլ թագավոր Հումայունին (1530— 1556): Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պարսկերեն եզակի ձեռագրերից մեկում պահպանված է իլխանական պետության նշանավոր գործիչներ Ջուվեյնի եղբայրներին նվիրված մի ընդարձակ չափածո ստեղծագործություն՝ Ֆիրդուսու «Շահնամեի» չափով ու ոճով, որը նույնպես կրում է «Հումայուննամե» անունը: «Հումայուննամե» վեր- նագրով հայտնի մյուս գործը «Քալիլա և դիմնա»-ի թուրքական թարգմանությունն է, որ 14-րդ դարին կատարել է Ալի Չելեբը սուլթան Աուլեյման II-ի (1520—66) համար:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։