«Հումք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հումք''', հում նյութեր, աշխատանքի առարկա, որն աշխատանքի ազդեցությամբ արդեն որոշակի փոփոխությո...»:
(Տարբերություն չկա)

13:25, 31 Մարտի 2014-ի տարբերակ

Հումք, հում նյութեր, աշխատանքի առարկա, որն աշխատանքի ազդեցությամբ արդեն որոշակի փոփոխություններ է կրել և ենթակա հետագա վերամշակման: Արտադրության պրոցեսում հումքը կազմում է պատրաստի արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի նյութական հիմքը, իր արժեքը լրիվ փոխանցում է նորաստեղծ արդյունքին: Տարբերում են արդյունաբերության և գյուղատնտեսության ծագում ունեցող հումքեր: Արդյունաբերության հումքը, իր հերթին, բաժանվում է հանքայինի և արհեստականի: Ըստ օգտագործման ոլորտի հանքային ծագման հումքը ստորաբաժանվում է վառելիքա-էներգե-տիկականի, մետալուրգիականի, լեռնաքիմիականի, տեխնիկականի, շինանյութերի արտադրության հումքի և այլն: Արհեստական հումքեր են սինթետիկ խեժերը, պլաստմասսաներն ու կաուչուկը, կաշվի փոխարինիչները և այլն: Գյուղատնտեսական հումքը լինում է բուսական (հացահատիկային կուլտուրաներ,փայտանյութ և այլն) ու կենդանական (միս, ձուկ, կաթ, բուրդ, հում կաշի) ծագման: Գործնական նշանակություն ունի հումքի դասակարգումն ըստ որակական հատկանիշի, նաև առաջնայինի (հանքային հումք) և երկրորդայինի (արտադրության թափոն, մետաղի ջարդոն և այլն):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։