«Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
== Կենսագրություն ==
 
Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին ծնվել է Աֆղանստանում[[Աֆղանստան]]ում և ստացել է ավանդական մուսուլմանական կրթություն։ [[Կահիրե]]ում հաստատվելուց հետո նա ծավալում է իր հիմնական գործունեությունը՝ դառնալով հասարակական մտքի անփոխարինելի առաջնորդ և քարոզելով լիբերալ-ռեֆորմիստական գաղափարներ և կոչ անելով գաղութացման դեմ պայքարի։ Եղել է նաև [[Հնդկաստան]]ում, [[Թուրքիա]]յում:
[[Պատկեր:Ալ-Ուրվաթ ալ-վուսկա.JPG|մինի|ձախից]]
Նրա այսպիսի գործունեությունը առաջացնում է մուսուլման հոգևորականության պահպանողական շրջանների և եվրոպական հյուպատոսների դժգոհությունը, որի պատճառով էլ հեռացվում է [[Եգիպտոս]]ից։ Լքելով Եգիպտոսը՝ ալ-Աֆղանին հետագա մի քանի տարիներն անց է կացնում Արևելքի և Արևմուտքի երկրներում, ամենուրեք քարոզելով իր ռեֆորմիստական գաղափարները։ [[Փարիզ]]ում իր աշակերտ [[Մուհամադ Աբդո]]յի հետ միասին ստեղծում է «Ալ-Ուրվաթ ալ-վուսկա» (արաբերենէ العروة الوثقى, ամուր կապ)գաղտնի կազմակերպությունը և հրապարակում համանուն թերթը, վերջինս, չնայած շատ կարճատև կյանքին հսկայական նշանակություն է ունենում մուսուլման մտավորականության շրջանում հասարակական և քաղաքական գաղափարների տարածման գործում։ Նրա գաղափարախոսության հիմքում առաջնայինը կրոնի և գիտության փոխհարաբերության հիմնահարցն էր։