Content deleted Content added
Տող 91.
Հարգելի Արագի մեջ, վատորակ կամ մեքենայական թարգմանությունները Վիքիպեդիայում ենթակա են արագ ջնջման։ Այդ պատճառով ես հետ եմ շրջել ձեր փոփոխությունները Ատոմ էջում։ Խնդրում եմ, վերացնել բազմաթիվ սխալ տեղեկությունները և շարահյուսության խնդիրները, մինչ դրանք գլխավոր անվանատարածքում (հոդվածներում) ներառելը։ Հարգանքներով։ --[[Մասնակից:Xelgen|Ալեքսեյ a.k.a. Xelgen]] ([[Մասնակցի_քննարկում:Xelgen|քննարկում]]) 13:30, 30 Մարտի 2014 (UTC)
:Ճիշտն ասած ես մեքենայական թարգմանություն չգտա․․․ Շարահյուսական ու որոշ ուղղագրական թերություններ միգուցե և կան, բայց դա պատճառ չէ ամբողջ տեքստի ջնջման համար։ --[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 13:39, 30 Մարտի 2014 (UTC)
:: Լիլիթ ջան, մեքենայականը ես էլ չեմ ստուգել, բայց որ վատորակ է միանշանակ։ Մտքերի մեծ մասը կապակացված չեն, կիսատ են։ Որոշ մտքեր կրկվում են մի 4 անգամ (պրոտոնների, նեյտրոնների քանակ, իզոտոպներ ու իոններ, ջրածնի ատոմի միակ աննեյտրոն միջուկով ատոմ լինելու մասին)։ Եվ ոճական հարցը մի կողմ, իմաստային կատաստրոֆա է այստեղ։ Եթե մարդ է թարգմանել տեքստը, ապա նա չի հասկացել, այն ինչի մասին գրում է ու ծանոթ չի այդ ոլորտի եզրաբանությունը (և դա կարելի է մեծ մասամբ ուղղել դպրոցական դասագրքերի մի քանի թեմա ընթերցելով)։ Էլեկտրոններից առաջացող ատոմներ, Մերկուրի մոլորակը որը փորձերի ժամանակ մետաղների մեջ էր ձուլվում, սոդայի քլոր (ամենահայտնի միացության՝ նատրիումի քլորիդի (սովորական կերակրի աղ) փոխարեն), ճառագայթներով անըդհատ «պայթեցնում» են ինչ-որ բան, այդ թվում ինչ-որ Ալֆա և Բետա, ֆոտոն արտադրել, արբանյկաներ օրբիտալների փոխարեն, քայքայում տրոհման փոխարեն և այլն։ Գիտկանակնների անունների 95% սխալ է գրած, ու դա ամենահայտնի գիտնականներն են։ 18-րդ դարում պարզվում է նոբելյան մրցանակակիրներ են եղել։ Չշարունակեմ էլի․․․ Հարցը հենց իմաստային կոպիտ սխալներն ու թերություններն են։ Միայն ոճային, կամ էլ նամանվանդ ուղղգրական պատճառներով, բնականաբար հետ չէի շրջի։ Ներկա տեսքով սա այլ մասնակիցների կողմից ուղղելու բան չէ, նորից թարգմանելը հատկապես ֆիզիկոսների համար, շատ ավելի հեշտ կլինի, քան սա ուղղելը, իսկ ընթերցողների մոտ խայտառակ չլինենք այս հիմնարար հոդվածում։ --[[Մասնակից:Xelgen|Ալեքսեյ a.k.a. Xelgen]] ([[Մասնակցի_քննարկում:Xelgen|քննարկում]]) 16:01, 30 Մարտի 2014 (UTC)