«Սայքս-Պիկոյի համաձայնագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
միացնել
Տող 1.
{{միացնել|Սայքս-Պիկոյի համաձայնագիր (1916)}}
[[Պատկեր:MPK1-426 Sykes Picot Agreement Map signed 8 May 1916.jpg|մինի|Սայքս–Պիկոյի համաձայնագրին կից քարտեզը]]
'''Սայքս–Պիկոյի համաձայնագիր''', գաղտնի համաձայնագիր [[Մեծ Բրիտանիա]]յի և [[Ֆրանսիա]]յի միջև՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] ասիական տիրույթների բաժանման մասին։ Կնքվել է [[1916]]թ. [[մայիսի 16]]-ին։ Համաձայնագրի նախագիծը պատրաստել էին դիվանագետներ՝ անգլիացի Մարկ Սայքսը և ֆրանսիացի ժորժ Պիկոն (այստեղից էլ անվանումը)։ Համաձայնեցվել է [[Ցարական Ռուսաստան|ցարական կառավարության]] հետ, ստորագրվել [[Լոնդոն]]ում, գաղտնի։
 
Դեռևս 1915-ի անգլո-ֆրանսիական-ռուսական գաղտնի համաձայնագրին նախորդած բանակցությունների ժամանակ Անգլիան և Ֆրանսիան Ռուսաստանից որպես փոխհատուցում՝ [[Կ․ Պոլիս|Կ․ Պոլսի]]ի և նեղուցների դիմաց պահանջեցին ճանաչել իրենց հավակնություններն արաբական երկրների նկատմամբ։ Հենց նույն բանակցությունները բացահայտեցին արաբական երկրների բաժանման շուրջը Անգլիայի և Ֆրանսիայի միջև տարաձայնությունները, որոնք կարգավորելու համար 1915-ի նոյեմբերին սկսեցին անգլո- ֆրանսիական նոր բանակցություններ։
 
1916-ի փետրվարին կազմվեց համաձայնագրի նախագիծը, ըստ որի արաբական երկրները բաժանվում էին հինգ գոտիների (որոնց մեջ էին մտնում նաև [[Արևմտյան Հայաստան]]ի մի մասը և [[Քուրդիստան]]ը)։