«Ահմեդ Ռեֆիք Ալթընայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ահմեդ Ռեֆիք''' (Ալթընայ, Ahmed Refik, (Altinay), 1880-1937), թուրք պատմաբան և գրող։ 1890-ական թթ. վերջից եղել Է զ...»:
 
գրականություն, լուսանկար
Տող 1.
[[Պատկեր:AhmetRefik.jpg|մինի|աջից|150px|Ահմեդ Ռեֆիք]]
'''Ահմեդ Ռեֆիք''' (Ալթընայ, Ahmed Refik, (Altinay), [[1880]]-[[1937]]), թուրք պատմաբան և գրող։ 1890-ական թթ. վերջից եղել Է զինվորական ծառայության մեջ։ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին աշխարհամարտ]]ի (1914-1918) սկզբին ծառայել Է հետախուզությունում և հակահետախուզությունում, անմիջականորեն մասնակցել հայերին անվանարկող, շինծու փաստաթղթերի ստեղծմանը։ 1915 թ. որոշ ժամանակ ղեկավարել է [[Էսքիշեհիր]]ի հայերի տեղահանության հանձնաժողովը։ Պատերազմի վերջին գլխավորել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կատարված բռնությունների (որոնք, թուրքական կառավարության պնդմամբ, իբր կատարել են հայերը) փաստերը տեղում ուսումնասիրելու նպատակով կազմված օտարերկրյա լրագրողների պատվիրակությունը։ Իր տպավորությունները շարադրել է «Երկու կոմիտե, երկու հանցագործություն» (1919) գրքում։ Չնայած որոշ հարցերի նկատմամբ աչառու վերաբերմունքին (մասնավորապես հայ ժողովրդի ողբերգության մեջ անհիմն մեղադրել է [[ՀՀԴ]]-ին),այդ գիրքը թուրքական իրականության մեջ առաջին գործն է, որտեղ հայերի տեղահանությունը և ցեղասպանությունը լուսաբանված են առարկայական և մանրամասն։
 
== Գրականություն ==
* ''Osmanlı Tarihi Yazarları'', M. Orhan Bayrak, Istanbul 1982
 
{{ՀՀ}}
[[Կատեգորիա:Թուրք պատմաբաններ]]