«ՄԱԿ-ը և ցեղասպանության խնդիրը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Խմբագրում եմ|Narek75}} '''Հայոց ցեղասպանությունը Միավորված Ազգերի Կազմակերպությ...»:
 
No edit summary
Տող 8.
1985-ի օգոստ. Փոքրամասնությունների խտրականության կանխման և պաշտպանության ենթահանձնաժողովը իր 38-րդ նստաշրջանում (ժնև) քննարկման համար ընդունեց ցեղասպանության մասին զեկուցագիրը, որի # 24-ը «հայերի 1915-16-ի օսմանյան կոտորածը» բնորոշում էր որպես ցեղասպանության օրինակ։ Զեկուցա գրում հիշատակվում էր XX դ. ցեղասպանության 9 դեպք։ Հայերի ցեղասպանության մասին ասված էր, որ «անկախ իշխանությունների և վկաների արժանահավատ գնահատմամբ, հայ բնակչության կեսից ավելին, ըստ երևույթին, սպանվել կամ մահվան կարավաններ է ուղարկվել։ Դա հաստատվում է ԱՄՆ-ի. Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արխիվային փաստաթղթերով, ինչպես նաև այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ներկայացված, այդ թվում նրա դաշնակից Գերմանիայի, դիվանագետների վկայություններով»։ # 24-ի օգտին քվեարկեցին 14 երկրների փորձագետներ, դեմ՝ 1 (ԽՍՀՄ) և ձեռնպահ՝ 4 (Բանգլադեշ, Կուբա, Հորդանան և Մարոկկո)։
Ավելի ուշ Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանությունը դատապարտեցին նաև միջազգային այլ կազմակերպություններ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (1983), ժողովուրդների մշտական ատյանը (1984) և այլն։
 
== Գրականություն ==
* Human Rights. A Compilation of International Instruments. Centre for Human Rights, Geneva, N. Y„ 1980։
* The Armenian Question Today. International Documents, 1983-1987, 2-nd ed., L A, 1988.