'''Գարեգին Ավետիսիեպիսկոպոս Սրվանձտյան''', Սրվանձտյանց ([[նոյեմբերի 17]] [[1840]] թ. - [[նոյեմբերի 17]] [[1892]] թ.), հայ հոգևորական, բանասեր-[[բանահավաք]], ազգագրագետ, հասարակական գործիչ։
Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանը համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան, որի մեջ ինքնօրինակ ձևով դրսևորվել են [[1850]]-[[1860]]-ական թվականների հայ ազգային լուսավորիչներին և [[1870]]-[[1880]]-ական թվականների լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը։ Նրա գործունեությունը իր ապրած ժամանակաշրջանի հայ հասարակական մտքի առաջավոր գործիչների արծարծած ժողովրդական-հայրենասիրական և ազգային-ազատագրական գաղափարների յուրովի արձագանքն է։