«Արաբական առաջին կոնգրես (1913)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Կոնգրես, ավելացվեց Կատեգորիա:1913 ՀոթՔաթ գործիքով
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Արաբական առաջին կոնգրես''' [[1913]], տեղի Է ունեցել [[հունիսի 18]]-[[Հունիսի 23|23]]-ին, [[Փարիզ]]ում։ Հրավիրվել է [[Եգիպտոս]]ի, [[Սիրիա]]յի, [[Լիբանան]]ի, [[Իրաք]]ի և [[Պաղեստին]]ի հայրենասիրական կազմակերպությունների ու ազգ-քաղաքական գործիչների նախաձեռնությամբ։ [[Կոնգրես]]ը պահանջել է անհապաղ բարեփոխումներ իրականացնել [[Օսմանյան կայսրություն]]ում, երաշխավորել արաբների քաղաքական իրավունքները և նրանց գործնական մասնակցությունը կայսրության կառավարմանը, թույլատրել արաբների գործածությունը օսմանյան խորհրդարանում և այն ճանաչել արաբերեն վիլայեթների պաշտոնական լեզու։Կոնգրեսի որոշումների հիմքում դրված էր Օսմանյան կայսրության ապակենտրոնացման սկզբունքը։
Կոնգրեսին ներկա էր հայերի ներկայացուցիչը, որը հայ ժողովրդի անունից լիակատար աջակցություն է հայտնել արաբների պահանջներին։ Կոնգրեսն իր հերթին քննարկել է հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում և նրանց պահանջները։ Կոնգրեսի ընդունած որոշումների 8-րդ կետն ամբողջովին վերաբերում էր հայկական հարցին։ Այնտեղ ասված էր. «Կոնգրեսը հավանություն է տալիս և պաշտպանում օսմանյան հայերի պահանջները, որոնք հիմնված են ապակենտրոնացման սկզբունքների վրա»։ Այդ կետը քննարկվել է առանձին և ընդունվել միաձայն։