«Ապոկենտրոն և պերիկենտրոն»–ի խմբագրումների տարբերություն

→‎Պերիգեյ և ապոգեյ: ՀՍՀ–ի «Արևահեռ կետ» և «Արևամերձ կետ» հոդվածները ձուլվում և վերուղվվում են ասյտեղ
չ (clean up, replaced: |thumb → |մինի (2) oգտվելով ԱՎԲ)
(→‎Պերիգեյ և ապոգեյ: ՀՍՀ–ի «Արևահեռ կետ» և «Արևամերձ կետ» հոդվածները ձուլվում և վերուղվվում են ասյտեղ)
'''7''' ապոգեյ<br />
'''8''' [[ասպիդ հատված]]]]
'''Արևամերձ կետ''' կամ '''Պերիգեյ''' ({{lang-grc|περίγειος}}, ''περί'' մոտ և ''γειος'' — Արեգակ, բառացիորեն «մերձերկրյա»), [[Երկրագունդ|Երկրագնդի]] շուրջ պտտվող երկնային մարմնի [[ուղեծիր|ուղեծրի]] Երկրագնդին ամենամոտ կետը, սովորաբար [[Լուսին|Լուսնի]] կամ [[Երկրի արհեստական արբանյակ]]ի։
 
Այլ մարմինների ազդեցության ուժերը հանգեցնում են պերիգեյի տարածության մեջ դիրքի փոփոխության։ Այսպես, օրինակ, [[Արեգակ]]ի ձգողության ուժի ազդեցության տակ Լուսնի պերիգեյը շարժվում է ուղեծրով նույն ուղղությամբ, ինչպես և Լուսինը, կատարելով ամբողջական պտույտ 8,85 [[տարի|տարվա]] ընթացքում։ Երկրի արհեստական արբանյակների պերիգեյի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է Երկրագնդի ոչ գնդաձև լինելով, ընդ որում այս շարժման մեծությունը և ուղղությունը կախված են արբանյակի ուղեծրի հարթության [[Ուղեծրի թեքում|թեքում]]ից Երկրագնդի [[հասարակած]]ի նկատմամբ։
Պերիգեյից մինչև Երկրագնդի կենտրոնը ընկած հեռավորությունը անվանում են ''պերիգեյան հեռավորություն''։
 
'''Արևահեռ կետ''' կամ '''Ապոգեյ''' ({{lang-grc|απόγεια}}, ''από'' — հեռու և ''γεια'', Արեգակ, բառացիորեն «երկրից»), [[Երկրագունդ|Երկրագնդի]] շուրջ պտտվող երկնային մարմնի [[ուղեծիր|ուղեծրի]] Երկրագնդին ամենահեռու ընկած կետը, սովորաբար [[Լուսին|Լուսնի]] կամ [[Երկրի արհեստական արբանյակ]]ի։
 
Ապոգեյի կետը ուղղակիորեն հակադարձ է պերիգեյին, քանզի այս երկու կետերը հանդիսանում են ասպիդ հատվածի երկու վերջնակետերը, նրանք փոխում են իրենց դիրքը ասպիդ հատվածի դիրքի փոփոխության հետ։ Այսպիսով, օրինակ Լուսնի ապոգեյի հատվածի ուղղության փոփոխությունը անմիջականորեն ստացվում է նրա ուղեծրի պերիգեյի փոփոխությունից։ Ինչ վերաբերվում է հեռավորությանը, ապա ապոգեյի հեռավորությունը կախված է Լուսնի ուղեծրի [[էքսցենտրիսիտետ]]ի և նրա մեծ առանցքի փոփոխությունից։