«Սառը պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
=== Արևմտյան և Արևելյան խմբավորումների ձևավորումը ===
 
ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը աշխարհի երկրների ու ժողովուրդների առջև դնում էին զարգացման երկու հեռանկար կապիտալիստական կամ սոցիալիստական։ Գերտերությունները[[Գերտերություն]]ները փորձում էին ժողովրդավարության, ազատության, հավասարաթյան, մարդու իրավունքների պաշտպանության կամ սոցիալիզմի հաստատման քողի տակ հասնել համաշխարհային գերիշխանության։ Այդ նպատակին հետամուտ նրանք օգտագործում էին իրենց ողջ ներուժն ու հնարավորությունները։ ԱՄՆ-ը հայտարարում էր, որ պայքարում է «ազատ աշխարհը» կոմունիզմի վտանգից փրկելու համար։ Իր հերթին Խորհրդային Միությունը հավաստիացնում էր, որ պայքարում է իմպերիալիզմի (կայսերապաշտության) շահագործումից աշխարհի ժողովուրդներին ու երկրներին ազատագրելու և ամբողջ աշխարհում կոմունիզմի (համայնավարության) հաղթանակին հասնելու համար։
 
Սառը պատերազմի ազդարարումից հետո պարզ դարձավ, որ աշխարհը բաժանվում է երկու բեեռների։ Աստիճանաբար ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի շուրջ ձնավորվեցին միմյանց հակադիր երկու խմբավորումներ։ Այս առումով շրջադարձային էր 1949 թ.։
Տող 46.
ԱՄՆ-ն, ապավինելով իր տնտեսական ավելի մեծ հզորությանը, ԽՍՀՄ-ին ներքաշեց սպառազինությունների մրցավազքի մեջ, որպեսզի տնտեսապես հյուծի իր հակառակորդին։ Այդ մրցավազքը մեծ վնաս էր հասցնում ԽՍՀՄ-ի տնտեսությանը, ինչն էլ դարձավ խորհրդային գերտերության կործանման զլխավոր պատճառներից մեկը։
 
Ճիշտ է, միջուկային զենքը սպառնալիք էր ողջ մարդկությանը, սակայն դրա առկայությունը երկու գերտերություններին[[գերտերություն]]ներին հետ պահեց միմյանց դեմ պատերազմելու ծրագրերից։ Նրանց առջև ռազմական հակամարտությունը դրսևորվեց տարածաշրջանային կամ տեղական պատերազմների տեսքով։
 
== Արտաքին հղումներ ==