«Բեյթ ալ-մալի համակարգը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ուղղագրական
Տող 4.
==«Բեյթ-ուլ-մալ»-ի համակարգ ==
[[Պատկեր:Umayyad Mosque-Dome of the Treasury.jpg|մինի|Բեյթ ալ-Մալի գանձարանը [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] մայրաքաղաքներից մեկում՝ [[Դամասկոս]]ում. [[Օմայյան մզկիթ]]ի բակ]]
«Բեյթ-ուլ-մալ»- ի համակարգը առկա էր դեռևս արաբական տիրապետության շրջանում և սկզբնապես այն ենթադրում էր գրավված ավարի հենց տեղում բաշխումը ներկա զինվորական անձնակազմի միջև, իսկ հիմնական մասը ուղարկվում էր «մուսուլմանական համայնքի գանձարան»՝ ({{lang-ar| بيت مال المسلمين}}, {{transl|ar|DIN|''«բեյթ-ուլ-մալեմալի մուսլիմինմուսլիմինա»''}}), կամ «Աստծո գանձարան» ({{lang-ar| بيت مال الله}}, {{transl|ar|DIN|''«բեյթ-ուլ-մալեմալի Ալլահ-լլահի»''}}):
Շարիաթի դոգմաների համաձայն այն հողերը, որոնք պատկանում էին մահմեդական իշխողների հակառակորդներին, ինչպես նաև այն տիրույթները, որոնց մահացած տերերը ժառանգներ չունեին, բռնագրավվում էին մահմեդական «համայնքի» օգտին և ներմուծվում «Բեյթ-ուլ-մալ»-ի կալվածքների շարքը: Հետագայում գրաված տարածքներում արաբները, վերջ դնելով բյուզանդական և պարսկական պետական համակարգին և ամրապնդելով սեփական քաղաքական դիրքերը, ստեղծեցին առավել բարդ հարկային համակարգ: Աստիճանաբար «Բեյթ-ուլ-մալ»-ի լիազորության շրջանակներից դուրս եկավ պետական հարկերի հավաքման և կարգավորման իրավունքը՝ սահմանափակվելով միայն կրոնական հարկերի տնօրինմամբ: Վկայություններ կան այն մասին, որ յուրաքանչյուր վիլայեթում առկա էին «Բեյթ-ուլ-մալ»-ի «մութասարիֆներ»-ը, որոնք զբաղվում էին հոգևոր հարկերի հավաքմամբ, ինչպես նաև այն հողերի բռնագրավմամբ, որոնք ժառանգներ չունեին: Այսպես կոչված «բեյթուլմալիները» զբաղվում էին ժառանգ չունեցող մահացած մարդկանց ունեցվածքի գրանցմամբ և բռնագրավմամբ<ref>Հ.Դ.Փափազյան, Հողային հարաբերությունները Արևելյան Հայաստանում 16-17-րդ դարերում, Եր.1972, Էջ 66-69:</ref>: <br />