«Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 31.
=== Ֆիզիկական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստականության (ՆԶՊ) ===
[[1971]]թ.-ին ինստիտուտում ստեղծվում է ֆիզիկական դաստիարակության բաժինը, իսկ [[1975]]-ին ձևավորվում է նաև կուլտուրայի ֆակուլտետը, որի հիմնադիր-դեկանն էր [[ԽՍՀՄ]] վաստակավոր մարզիչ, դոցենտ Հովհաննես Առաքելյանը: [[1989]]թ.-ից նոր մասնագիտությունների ի հայտ գալով ֆակուլտետը սկսում է կոչվել ֆիզիկական դաստիարակության և զինվորական պատրաստականության, իսկ ներկայումս` ֆիզդաստիարակության և զինվորական պատրաստության ֆակուլտետ: Տարբեր ժամանակահատվածներում ֆակուլտետը ղեկավարել են դոցենտ Հակոբ Մեղրիկյանը, պրոֆեսորներ Վարդևան Գրիգորյանը, Ռուդիկ Մանուկյանը: Ֆակուլտետի գործող դեկանն է պրոֆեսոր Ազատ Մաթևոսյանը: Այսօր ֆակուլտետում մասնագետ կադրեր են պատրաստում 2 մասնագիտությունների` ֆիզիկական կուլտուրա և սպորտ, նախազորակոչային և ֆիզիկական պատրաստության գծով:
Ֆակուլտետի շրջանավարտներից 46-ը` [[Օլիմպիական խաղեր]]ի մասնակիցներ, որոնցից 10-ը հաղթողներ ([[Յուրի Վարդանյան|Յու. Վարդանյան]]ը և [[Իսրայել Միլիտոսյան|Ի. Միլիտոսյանը]]` [[ծանրամարտ]], [[Լևոն Ջուլֆալակյան|Լ. Ջուլֆալակյան]]ը և Մ. Իսկանդարյանը`[[ըմբշամարտ]]) և մրցանակակիրներ են (Վ. Միլիտոսյան, Գ. Դավթյան, Տ.Վ. Մարտիրոսյան, Տ. Գ. Մարտիրոսյան` ծանրամարտ, Ա. Ալեքսանյան): Շուրջ երեք տասնյակ շրջանավարտներ և սովորողներ աշխարհի (Յու. Վարդանյան, Գ. Թութխալյան, [[Լևոն Ջուլֆալակյան|Լ. Ջուլֆալակյան]], Ա. Մանուկյան, Ի. Միլիտոսյան, Մ. Իսկանդարյան Ն. Ավդալյան) և [[Եվրոպա]]յի (Մ. Ղազարյան, Խ. Քափանակցյան, Գ. Դավթյան, Ռ. Էմմիյան, Մ. Դալուզյան, Ն. Ավդալյան, Հ. Դավթյան, Ա. Ալեքսանյան և ուրիշներ) չեմպիոններ են, 60-ը` մրցանակակիրներ: Ֆալուլտետի ուսանողների ջանքերով սահմանվել են շուրջ 80 համաշխարհային ու եվրոպական ռեկորդներ:
 
== Արտաքին հղումներ ==
* [http://gspi.am/ Ինստիտուտի կայքը]