«Անտոն Չեխով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
Անտոն Չեխովը ծնվել է 1860 թվականին [[Տագանրոգ]] [[քաղաք]]ում։ Անտոնի հայրը գյուղացու զավակ էր։ Պավել Չեխովը հայտնի էր որպես կրոնոկոն-պահպանողական ավանդներին հավատարիմ քաղքենի առևտրական։ Նա իր որդիներին պարտադրում էր հաճախել [[եկեղեցի]] և ճշտությամբ կատարել կրոնական բոլոր ծիսակատարությունները, ինչպես նաև ստիպում էր նրանց կատարել խանութի գործակատարի պարտականությունները։ Մանկության այդ ծանր տարիներից էլ սկսվում է Անտոնի այնքան յուրահատուկ և բացահայտ ատելությունը քարացած ավանդույթների, [[կրոն]]ի և եկեղեցու նկատմամբ։
Երբ նրա հայրը սնանկանում է, բացի Անտոնից ընտանիքի մնացած անդամները տեղափոխվում են [[Մոսկվա]]։ Եվ նա ստիպված էր հոգալ իր կյանքի ապահովության մասին, և միաժամանկ շարունակեր ուսումը Տագանրոգի գիմնազիայում, որտեղ պարտադիր կարգով դասավանդում էին հին [[հունարեն]] և հին [[լատիներեն]]։ Այնտեղ նա սովորում է տասնմեկ տարի։ Գիմնազիայում սովորելու տարիներին նա աչքի էր ընկնում իր արտասովոր ընթերցասիրությամբ։ Պատանեկության տարիներին Չեխովի սիրելի հեղինակներից մեկն է եղել [[Վիկտոր Հյուգո]]ն։ Շատ բարձր գնահատելով [[Շեքսպիր]]ի արվեսը, 1876 թվականին եղբորը գրած նամակում խորհուրդ է տալիս նրան կարդալ [[Իվան Տուրգենև|Տուրգենև]]ի հայտնի հոդված-ակնարկը Շեքսպիրի և [[Միգել դը Սերվանտես|Սերվանտես]]ի մասին։
Տագանրոգի թատրոնը շատ խղճուկ վիճակում էր,սակայն Չեխովը, բեմադրելով [[Ալեքսանդր Գրիբոեդով|Գրիբոեդով]]ի «Խելքից պատուհաս» կամ [[Լերմոնտով]]ի «Դիմակահանդես», [[Նիկոլայ Գոգոլ|Գոգոլ]]ի «Ամուսնություն», «Ռևիզոր» և Օստրովսկու գործերը, աշակերտներին կապում էր արվեստի և գրականության առաջավոր ներկայացուցիչների հետ։ Չեխովը հաճախ ինքն էլ էր մասնակցում աշակերականաշակերտական բեմադրություններին և նույնիսկ գրում պիեսներ։
Գիմնազիան ավարտելուց հետո Չեխովը ուղեվորվում է Մոսկվա՝ [[Մոսկվայի պետական համալսարան|Պետական համալսարանիհամալսարան]]ի բժշկական ֆակուլտետում ուսանելու համար։
Քանի որ նրանց ընտանիքը դեռ ծանր կացության մեջ էր, Անտոնը կրկին ստիպված էր և՛ սովորել, և՛ աշխատանք փնտրել։ Հետևելով ավագ եղբոր խորհրդին, նա որոշում է աշխատակցել ռուսական երգիծաբանական պարբերականներին և կարողանում է կարճ ժամանակահատվածում բավական ամուր կապեր ստեղծել դրանց խմբագիրների հետ։ Սկզբում նա կազմում էր թռուցիկ ակնարկներ կամ թեթև երգիծաբանական պատմվածքներ։
Ուսանողական տարիներին նա ավելի հաճախ հանդես է եկել Անտոշա Չեխոնտե [[կեղծանուն]]ով։
Սկզբնական շրջանում նա գրում էր շատ հապճեպ կերպով՝ ջանալով շոտ հանձնել անհրաժեշտ նյութերը և ժամանակին ստանալ վարձատրությունը։ Հաճախ նկարագրում էր աննշան և առօրյա դեպքեր, նկարագրում էր կյանքի զավեշտալի կողմերը։ Այդ ինտենսիվ գրական աշխատանքը չմնաց անհետևանք։ Չեխովը հետզհետե մշակում է կյանքի յուրահատուկ երևույթները դիտելու, ուսումնասիրելու և արձանագրելու արտասովոր ընդունակությունը։ Նա յուրացնում է հակիրճ գրելու դժվարին արվեստը։
 
== Կենսագրություն ==