«Մոծակներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2291 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Մոծակների ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերը։ Առավել վտանգավոր են ''[[Culicidae]]'' ընտանիքի [[անոֆելես]] սեռի (մալարիային) մոծակները, որոնք փոխանցում են [[մալարիա]]յի և [[վիրուս]]ային ու ճիճվային հիվանդությունների հարուցիչներ։ [[Ոչ մալարիային մոծակներ]]ը (''Culex pipiens pipiens'') փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծային հիվանդություններ ([[դեղին տենդ]], [[տուլարեմիա]] և այլն)։ էգերը ձվադրում են բնական և արհեստական ջրամբարներում (կանգնած և դանդաղահոս ջրերով), ձվերից զարգանում են թրթուրները, որոնք ապրում են ջրում։
 
=== Ձևաբանական նկարագրություն ===
 
Մոծակները մանր միջատներ են (երկարությունը 4-14 մմ), երկար վերջույթներով և նեղ թափանցիկ թևերով (թևերի բացվածքը՝ 5 -ից 30 մմ): Շատ տեսակների մարմինը դեղին է, շագանակագույն կամ մոխրագույն, սակայն կան նաև սև կամ կանաչավուն տեսակներ: Փորիկը երկարավուն է՝ բաղկացած է 10 հատվածներից: Կուրծքը լայն է փորիկից: Ոտքերը վերջանում են զույգ ճանկերով: Թևերը ծածկված են թեփուկներով, որոնց կուտակումները երբեմն առաջացնում են կետեր: [[Բեղիկներ]]ը բաղկացած են 15 հատվածներից: Բերանային համակարգը [[ծակող-ծծող բերանային ապարատ|ծակող-ծծող]] տեսակի է: Էգերի մոտ կնճիթը երկար է և բաղկացած է ծակող մազիկներից, որոնք արուների մոտ բացակայում են<ref name="Агринский"/><ref name="Паразитология">Паразитология и инвазионные болезни животных / ''М. Ш. Акбаев, А. А. Водянов, Н. Е. Косминков'' и др.; под ред. М. Ш. Акбаева.</ref>:
 
Բերանային ապարատը թաքնված է շեփորանման ստորին շրթունքի հետևում, որի ներսում գտվում է ստիլետային խարտոցանման մի քանի ծնոտներ (սծ-ստորին ծնոտ և վծ-վերին ծնոտ): Ծնոտների օգնությամբ մոծակը ծակում է մաշկը, կնճիթը մտցնում մինչև արյունատար մազանոթներ և նույն բերանի հարմարանքներով ծծում է արյունը:
 
''Չշփոթել''` երբեմն հսկայական մոծակներ են համարում [[երկարոտանի մոծակներ]]ի ընտանիքին պատկանող որոշ միջատների, որոնք ոտքերի և թևերի ձևով նման են մոծակկներին:
 
== Տարածվածություն ==