«Ստեփանոս Սապահ-Գյուլյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ստեփանոս Սապահ-Գյուլյան''' (1861, գ. Ճահուկ (Նախիջևանի գավառում)-1828, Նյու Յորք),...»:
 
Տող 3.
Սկզբից ևեթ անվստահություն է հայտնել երիտթուրքական շարժմանը՝ [[ազգ]]ային հարցում երիտթուրքերին համարելով [[Աբդուլ Համիդ]] ll-ի քաղաքականության հետևորդներ.Սապահ-Գյուլյանը գտնում էր, որ հնչակյան կուսակցությունը Թուրքիայում պետք է գործի ընդհատակյա, տանի հեղափոխական ազգ-ազատագրական պայքար։ Սակայն կուսակցության մեջ հաղթեցին բացահայտ ընդդիմության կողմնակիցները։ Եվ միայն [[1913]] թվականին հնչակյանները պաշտոնապես որդեգրեցին Սապահ-Գյուլյանի առաջարկած քաղաքական գիծը, սակայն պահը և նախաձեռնությունն արդեն բաց էին թողնված, երիտթուրքերը ջախջախեցին կուսակցությունը՝ վերացնելով մի լուրջ խոչընդոտ հայերի ցեղասպանությունն իրագործելու ճանապարհին։ Սապահ-Գյուլյանը գրել է մի շարք աշխատություններ [[հայ]]կական հարցի ու հայերի ցեղասպանության մասին։ [[1900]]-[[1901]] թվականներին «Հնչակում» հրապարակել է «[[Երիտասարդ Թուրքիա]]» [[հոդված]]աշարը, որտեղ առաջ է քաշել (նկատի ունենալով, որ հայկական հարցը մտել է փակուղի, լուծումը տեսել է փոխզիջումների մեջ) նոր [[դեմոկրատ]], թուրք, պետության կազմում ինքնավար Հայաստանի ստեղծման գաղափարը։ «Ինքնավար Հայաստան» ([[1915]]) գրքում առաջադրել է հայ ազատագրական բոլոր ուժերի համախմբման և համազգային ծրագրի մշակման գաղափարը՝ հեղափոխական ազգ-ազատագրական գործունեությամբ Հայաստանի և Կիլիկիայի պատմաաշխարհագրական սահմաններում քաղաքական ինքնավարության հասնելու նպատակով։ Ինքնավարությունը հիմնվելու էր դեմոկրատ, սկզբունքների վրա։ «Պատասխանատուները» ([[1916]]) ուսումնասիրության մեջ Սապահ-Գյուլյան, հիմնվելով հարուստ փաստագրական նյութերի վրա, համոզիչ կերպով ցույց է տվել, որ Թուրքիայում ցեղասպանության գաղափարը, որպես ազգային հարցի լուծման միջոց, հանդիսանում է պանթյուրքիզմի գաղափարախոսության անկյունաքարը։ [[Ցեղասպանություն]]ը նախապատրաստվել է ծրագրված և նպատակասլացորեն, հանդիսացել ինչպես «հին», այնպես էլ «նոր» [[Թուրքիա]]յի պետական և ազգային աշխարհայացք։
{{ՀՀ}}
 
[[Կատեգորիա:Հայ հրապարակախոսներ]]