«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6710 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ)
 
«Ազատության» հետ մեկտեղ էքզիստենցիալիզմի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում «ընտրության» գաղափարը։ Ըստ Սարտրի, մարդը տարբերվում է այլ բնական էակներից հենց իր ընտրության, այդ ընտրության համար իր առջև պատասխանատվություն կրելու հնարավորությամբ։ Ընտրելով իր համար, մարդը միաժամանակ ընտրում է և ամբողջ մարդկության համար։ Ըստ Հայդեգերի, մարդու ընտրությունը ենթադրում է իրեն իր կեցության վերջին հնարավորության՝ մահին դիմակայելու անհրաժեշտությամբ։ Իր ընտրությամբ մարդը կանգնում է մահ-ոչնչի առջև, դիմակայում դրան, հաստատում իր «եսը», կողմնորոշվում ոչնչի համեմատ։ Ըստ կրոնական էքզիստեցիալիզմի, մարդու ընտրությունը տեղի է ունենում Աստծո առջև, իսկ մարդու ճշմարիտ ընտրությունը՝ իր մեջ «Աստծո պատկերի» ընտրության մեջ է։
 
'''Էկզիստենցիալիզմ''' (ուշ լատիներեն exsistentia — գոյություն), գոյության [[փիլիսոփայություն]], արդի բուրժուական փիլիսոփայության ուղղություն, որի գլխավոր թեման մարդու անհատական կեցությունն է, նրա կյանքի իմաստն ու ճակատագիրը: Առաջացել է [[առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո [[Գերմանիա]]յում (Հայդեգեր, Ցասպերս), իսկ երկրորդ համաշխարհային պատերազի ժամանակ ձևավորվել է [[Ֆրանսիա]]յում (Մարսել, Սարտր, Կամյու): Էկզիստենցիալիզմի գաղափարները սերում են [[Կիերկեգոր|Կիերկեգորից]], անմիջական աղբյուրներն են [[Նիցշե Ֆրիդրիխ|Նիցշեի]] իռացիոնալիզմը, [[Բերգսոն|Բերգսոնի]] ինտուիտիվիզմը, Հուսեռլի [[Ֆենոմենոլոգիա|ֆենոմենոլոգիան]]: Էկզիստենցիալիզմը ընդգծում է հասարակական կյանքի երևույթների օտարումը անհատից, անհատի ենթարկվածությունը զարգացած [[Կապիտալիզմի հիմնական տնտեսական օրենք|կապիտալիզմի]] պայմաններում կյանքի «բանական» կարգավորման մեխանիզմին և անզորությունը հասարակական աղետների հանդեպ: Գիտությունը և նրա տեխնիկական կիրառությունը ևս, ըստ էկզիստենցիալիզմի, պատկանում և ծառայում են խորթացած այդ աշխարհին, տրամաբանական-դատողական մտածողությունը՝ տալով աշխարհի մեխանիզմը, բացառում է անհատին և չի իմաստավորում աշխարհը մարդու համար: Միաժամանակ էկզիստենցիալիզմը հավակնում է հաղթահարելու անհատականության հոգեբանականացումը և գտնելու մարդկային ապրումների անմիջական հիմքը, որոնք չի կարելի օբյեկտիվացնել, օտարել, հաղորդել ուրիշներին, թերևս միայն արվեստն է, որ կարող է մասնակիորեն վերարտադրել դրանք: Ապրումները, ըստ Ցասպերսի, առավել հստակ են «սահմանային վիճակներում» (մահվան երկյուղ, մեղքի զգացողություն և այլն), երբ մարդն ըմբռնում է իր գոյության վերջավոր լինելը, բայց և հայտնաբերում է իր անհատականությունը, որպես անկրկնելի, միակ և միայնակ «գոյակ» աշխարհում՝ որպես էկզիստենցիա: Դրանով մարդկային անհատը բարձրանում է անձնավորության աստիճանի, ըմբռնում իր անկախությունը և ձեռք բերում «իսկական ազատություն»՝ ազատություն հոգևոր ոլորտում, որում էլ պետք է ընտրի ու գնահատի իր բարոյական վարքագիծը: Մինչդեռ հասարակությունը, որը արտաքին, նյութական գոյության հնարավորություն է միայն, սահմանափակում է մարդու ազատությունը և բարոյական ընտրության հնարավորությունը: Էկզիստենցիալիզմին բնորոշ այս ընդհանուր գծերից բացի որոշակի տարբերություններ կան նրա տարատեսակների ու տարբեր ներկայացուցիչների հայացքների միջև: «Կրոնական» Էկզիստենցիալիզմ(Ցասպերս, Մարսել), օրինակ, հոգևոր ոլորտում «իսկական կեցության» հայտնությունը մեկնաբանում է որպես [[Աստված|աստծուն]] հասու լինելու միտում, իսկ «աթեիստական» Էկզիստենցիալիզմի ներկայացուցիչ [[Սարտր Ժան-Պոլ|Սարտրը]] նույնիսկ հավակնում է «լրացնել» [[Մարքսիզմ|մարքսիզմը]]: Էկզիստենցիալիզմի մեջ ուժեղ են հոռետեսական տրամադրությունները, բայց երբեմն Էկզիստենցիալիզմին տրվում են լավատեսական («պոզիտիվ») մեկնաբանություններ: Անձի հոգևոր ուրույնության, ազատության և բարոյական պատասխանատվության ուսմունքով Էկզիստենցիալիզմը հակադրվում է արդի բուրժուական հասարակության մեջ անհատականության կործանմանը, մարդկային հարաբերությունների այլանդակ դրսևորումներին, հատկապես օգտապաշտությանը, բարոյական արժեքների անկմանը: Էկզիստենցիալիզմի իդեալները, ինչպես և իմաստասիրելու մեթոդը, որը գիտական կշռադատությունը փոխարինում՜ է ինտուիցիայով և խորհրդածությամբ, լայն տարածում են գտել և սերտ աղերսներ ունեն 20-րդ դարի բուրժուական [[Արվեստ|արվեստի]] հետ: Էկզիստենցիալիզմի գաղափարներն արտահայտվել են Սարտրի, Կամյուի գեղարվեստական ստեղծագործություններում, «աբսուրդի թատրոնում»: Անձի ազատության, հոգևոր արժեքների մեկնաբանության մեջ Էկզիստենցիալիզմը անտեսում է հասարակական երևույթների սոցիալ-տնտեսական խոր ակունքները, ուստի չի լուծում անձնավորության փիլիսոփայության արմատական հարցերը, որոնց գիտական մեկնաբանությունը հնարավոր է միայն պատմության մատերիալիստական ըմբռնման տեսակետից:
[[Կատեգորիա:փիլիսոփաներ]]
[[Կատեգորիա:գաղափարներ]]
[[Կատեգորիա:աթեիստներ]]
[[Կատեգորիա:]]
{{ՀՍՀ}}
 
== Աղբյուրներ ==
291

edits