Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Թերթաքարեր''', տարբեր կազմի ձևափոխված [[Ապար|ապարների]] մի խոշոր խմբի ընդհանուր անվանումը, որոնց բնորոշ է թերթայնությունը, այսինքն՝ նուրբ շերտիկների բաժանվելու հատկությունը: Խիստ ձևափոխված թերթաքարերը կոչվում են բյուրեղային: Ըստ կազմության լինում են քլորիտային, քվարց-֊սերիցիտային, տալ֊-կային, փայլարային: Բնության մեշ լայնորեն տարածված են բիտումային կամ այրվող թերթաքարերը, որոնք ունեն մեծ գործնական նշանակություն: Այրվող թերթաքարերը նուրբ թերթավոր, շագանակագույն, մոխրագույն կամ դեղին երանգներով նստվածքային ապարներ են, որոնք պարունակում են 10—80% օրգանական նյութ: Թերթաքարերի բարակ շերտիկը վառվում է լուցկով՝ արձակելով այրվող ռետինի յուրահատուկ հոտ: Այրվող թերթաքարերի օրգանական բաղադրամասն առաջանում է [[Ջուր|ջրում]], [[օդ]]ի համարյա լրիվ բացակայության պայմաններում և բուսական ու կենդանական պլանկտոնի նեխման պրոցեսում, ծովային ավազանների մերձափնյա ծանծաղուտներում կամ [[Լիճ|լճերում]]: Որոշ թերթաքարերում հանդիպում են [[ջրիմուռ]]ների կուտակումներ, որոնք վկայում են նստվածքի սապրոպելիտային տիղմին պատկանելու մասին: Բարձրակարգ [[Բույսեր|բույսերի]] մնացորդները, որոնք առկա են համարյա բոլոր այրվող թերթաքարերում, առաջացնում են վերջիններիս հումուսային բաղադրամասը: Այրվող թերթաքարերի խոշորագույն [[հանքավայրեր]] հայտնի են Մերձբալթիկայում (կուկերսիտներ), [[Բելոռուսիա|Բելոռուսիայում]], [[Ուկրաինա|Ուկրաինայում]], [[Ուզբեկիստան]]ում, Ցակուտիայում, արտասահմանում՝ [[Շվեդիա]]յում, [[Շոտլանդիա]]յում, [[ԱՄՆ]]֊ում, [[Կանադա]]յում, [[Ավստրալիա]]յում և այլուր: [[ՀՍՍՀ]]-ում թերթաքարերի ոչ մեծ հանքավայրեր կան [[Աբովյան]]ի շրջանում և [[Դիլիջան]] քաղաքի շրջակայքում: Այրվող թերթաքարերի հանույթով ՍՍՀՄ-ն աշխարհում գրավում է առաջին տեղը: Օգտագործվում են էներգետիկայի կարիքների ([[վառելիք]], [[գազ]], մազութ), քսայուղերի, իխթիոլի, սոսնձող և այլ նյութերի արտադրության համար:
'''Լեզք''', Լեզկ, [[Արալեզ]], [[գյուղ]] [[Արևմտյան Հայաստան|Արևմտյան Հայաստանո]]ւմ, [[Վան]]ի վիլայեթի Վան-[[Տոսպ]] [[Գավառ|գավառում]], բլրի ստորոտին: Գյուղն ուներ գեղեցիկ [[բնություն]], պտղատու այգիներ: [[1909]] թվականին ապրում էր 130 [[հայ]] [[ընտանիք]]: Կար [[եկեղեցի]] (Սուրբ Աստվածածին): Լեզքից վեր, բլրի գագաթին, գտնվում էր Ամենափրկիչ [[մատուռ]]ը, որը հնում կռատուն է եղել: Ըստ ավանդության, այստեղ էին բերում հիվանդներ ու մեռելներ և դնում [[կուռք|կուռքերի]] առջև, որպեսզի նրանք լիզելով բուժեն կամ կենդանացնեն: Այդպես էր վարվել նաև [[Ասորեստան|Ասորեստանի]] [[Շամիրամ]] թագուհին՝ [[Արա Գեղեցիկ|Արա Գեղեցիկին]] փորձելով կենդանացնել արալեզների օգնությամբ: Այստեղից էլ ծագել է գյուղի անունը: Լեզքի բնակիչները բռնությամբ տեղահանվել են [[1915]] թվականի [[Մեծ եղեռն]]ի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածները բնակություն են հաստատել [[Արևելյան Հայաստան]]ում:
[[Կատեգորիա:գյուղերապարներ]]
[[Կատեգորիա:բնակավայրերբույսեր]]
[[Կատեգորիա:կուռքերերկրներ]]
[[Կատեգորիա:թագուհիներնյութեր]]
[[Կատեգորիա:թագավորներ]]
{{ՀՍՀ}}