Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Թուր Կայծակին''', «[[Սասնա ծռեր]]» հայ ժողովրդական [[վեպ]]ի գլխավոր հերոսների զենքը: Հիշատակվում է «Թուր կեծակին», «Կեծական թուր» և այլ ձևերով, ամենահատու է, շերտում է [[երկաթ]]ն ու պողպատը: Նրանով [[Սասունցի Դավիթ]]ը կտրում է 40 [[գոմեշ]]ի կաշին, նույնքան ջրաղացքարը, երկու կես անում Մսրա Մելիքին: ժողովուրդը Թուր Կայծակին պատկերացրել է իբրև իսկական [[կայծակ]], որից կրակ է թափվում ու վառում մարդկանց: Նույն պատկերացմամբ՝ այն զոդվել է երկնաքարից կամ շանթաքարից (մետեորիտ), կամ ձեռք բերվել [[ծով]]ի հատակից:
'''Թունյան Վարժարան''', հայկական միջնակարգ կրթական հաստատություն [[Թեհրան]]ում: Հիմնադրվել է [[1957]] թվականին: [[1968]] թվականին Կյուլպենկյան հիմնարկության նպաստով կառուցվել է նոր շենք: Մինչև 4-րդ դասարանը երկսեռ է: Հիմնադրման տարում ունեցել է 140 աշակերտ, 1970/71 թվականներին՝ 1492, այդ թվում աղջիկների բաժնում՝ 727, տղաների՝ 765 աշակերտ:
[[Կատեգորիա:վեպեր]]
[[Կատեգորիա:լեգենդներ]]
{{ՀՍՀ}}