Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Թարգմանչաց Վանք''', ճարտարապետական [[հուշարձան]], Հայկական ՍՍՀ [[Էջմիածին|էջմիածնի]] շրջանի [[Այգեշատ]] գյուղի արևելյան մասում, [[7-րդ դար]]ի առաջին կեսի հռիփսիմեատիպ կառույց, [[եկեղեցի]]: Թարգմանչաց վանք է անվանել Մեսրոպ [[եպիսկոպոս]] Սմբատյանը: Խիստ ավերված է. պահպանվել են արևելյան աբսիդը, հյուսիս արևելյան սենյակը՝ մուտքի երեք քառորդ շրջանաձև խորշով, հարավ արևելյան սենյակի աննշան մասը: Եկեղեցին ունի պարագծային աստիճանավոր պատվանդան: Անկյունային քառակուսի սենյակները ծածկված են եղել գլանային թաղով: Անցումը գմբեթային քառակուսուց գմբեթին, որ ունեցել է գուրտեր և ներքուստ գլանային, արտաքուստ ութնիստ թմբուկ, իրականացվել է տրոմպերի միջոցով: Մուտքերը եղել են արևմուտքից և հարավից, եկեղեցու ճակատները՝ քանդակազարդ պսակավոր լուսամուտներով, քիվերով մշակված և ունեցել են «հայկական խորշեր»: Կառուցվածքը եղել է այնչափ կատարյալ, որ փլվելուց հետո էլ միայնակ կանգնած կամարը երկար ժամանակ կրել է թմբուկի մի մասը:
'''Թալմուդ'''(եբրայերեն talmiid — ուսմունք, ուսումնասիրություն), [[հուդայականություն|հուդայականության]] գրական-աստվածաբանական, իրավական ժողովածու: Հուդայականության տեսական հիմքերից է [[Հին կտակարան]]ից հետո [[հրեա]]ների ամենահեղինակավոր գրությունը: Ստեղծվել է մ. թ. ա. 4-5-րդ դդ.: Թալմուդը արտացոլել է ժամանակի առասպելա-դիցաբանական գաղափարները, բժշկական, աստղաբաշխական, մաթեմատիկական, աշխարհագրական պատկերացումները: Բաղկացած է Միշնայից, որը մովսեսական օրենքների ([[Հնգամատյան]]ի) արդիականացված մեկնությունն է, և Գ fa- մա ր ա յ ի ց՝ Միշնայի մեկնությունից: Ըստ բովանդակության Թալմուդը բաժանվում է Հագադոթի (առասպելներ, լեգենդներ, [[առակ]]ներ, [[հեքիաթ]]ներ, [[պատմվածք]]ներ) և Գալախայի (իրավական դրույթներ, որոնցով կարգավորվում է հուդայականների կրոնական, ընտանեկան և քաղաքացիական կյանքը): Թալմուդում ավելի է զարգացել ու արդիականացել հուդայական պաշտամունքը, առավել խիստ է ընդգծվել միաստվածության աստծու՝ որպես մարդուն անճանաչելի գերբնական նախասկզբի գաղափարը: Այն սրբագործել Է սոցիալական անհավասարությունը, կնոջ անիրավահավասարությունը, քարոզել հնազանդություն: Սիաժամանակ, թալմուդը կարևոր սկզբնաղբյուր Է [[Առաջավոր Ասիա]]յի ժողովուրդների պատմության ու սովորությունների ուսումնասիրման համար, այն օգնում Է բացատրելու վաղ քրիստոնեության և մահմեդականության ծագումնաբանության առանձին հարցեր: Թալմուդի իրավական նորմերը՝ թալմուդական իրավունքը, հավանաբար արաբական տիրապետության շրջանում, մուտք են գործել [[Հայաստան]]: Նման կարծիքի են սեմիտաբաններ Մյուլլերը, Ապտովիցերը և ուրիշներ:
[[Կատեգորիա:ուսմունքներեկեղեցիներ]]
[[Կատեգորիա:ժողովածուներճարտարապետական կառույցներ]]
[[Կատեգորիա: գաղափարներ]]
[[Կատեգորիա:սեմիտաբաններ ]]
{{ՀՍՀ}}