Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''ԹԱԼՄՈՒԴ''' (եբրայերեն talmiid — ուսմունք, ուսումնասիրություն), [[հուդայականություն|հուդայականության]] գրական-աստվածաբանական, իրավական ժողովածու: Հուդայականության տեսական հիմքերից է [[Հին կտակարան]]ից հետո [[հրեա]]ների ամենահեղինակավոր գրությունը: Ստեղծվել է մ. թ. ա. 4-5-րդ դդ.: Թալմուդը արտացոլել է ժամանակի առասպելա-դիցաբանական գաղափարները, բժշկական, աստղաբաշխական, մաթեմատիկական, աշխարհագրական պատկերացումները: Բաղկացած է Միշնայից, որը մովսեսական օրենքների ([[Հնգամատյան]]ի) արդիականացված մեկնությունն է, և Գ fa- մա ր ա յ ի ց՝ Միշնայի մեկնությունից: Ըստ բովանդակության Թալմուդը բաժանվում է Հագադոթի (առասպելներ, լեգենդներ, [[առակ]]ներ, [[հեքիաթ]]ներ, [[պատմվածք]]ներ) և Գալախայի (իրավական դրույթներ, որոնցով կարգավորվում է հուդայականների կրոնական, ընտանեկան և քաղաքացիական կյանքը): Թալմուդում ավելի է զարգացել ու արդիականացել հուդայական պաշտամունքը, առավել խիստ է ընդգծվել միաստվածության աստծու՝ որպես մարդուն անճանաչելի գերբնական նախասկզբի գաղափարը: Այն սրբագործել Է սոցիալական անհավասարությունը, կնոջ անիրավահավասարությունը, քարոզել հնազանդություն: Սիաժամանակ, թալմուդը կարևոր սկզբնաղբյուր Է [[Առաջավոր Ասիա]]յի ժողովուրդների պատմության ու սովորությունների ուսումնասիրման համար, այն օգնում Է բացատրելու վաղ քրիստոնեության և մահմեդականության ծագումնաբանության առանձին հարցեր: Թալմուդի իրավական նորմերը՝ թալմուդական իրավունքը, հավանաբար արաբական տիրապետության շրջանում, մուտք են գործել [[Հայաստան]]: Նման կարծիքի են սեմիտաբաններ Մյուլլերը, Ապտովիցերը և ուրիշներ:
 
[[Կատեգորիա:ուսմունքներ]]
'''Թալոֆիտներ''' (Tallophyta), ստորակարգ բույսեր, որոնց մարմինը՝ թաչոմը, տարբերակված չէ ցողունի, [[տերև]]ի և [[արմատ]]ի: Թալոֆիտներ են պրոկարիոտները ([[բակտերիա]]ներ, ներառյալ ճառագայթասնկերն ու ռիկետսները, կապտականաչ [[ջրիմուռ]]ները և այլն) և [[էուկարիոտ]]ները (ջրիմուռներ, [[Սունկ|սնկեր]], [[քարաքոս]]եր): Որոշ ծովային ջրիմուռներ արտաքինից տարբերակված են ցողունատիպ և տերևանման [[օրգան]]ների, սակայն նրանց անատոմիական կառուցվածքն իր պարզությամբ տարբերվում է բարձրակարգ բույսերի օրգաններից:
[[Կատեգորիա:ստորակարգ բույսերժողովածուներ]]
[[Կատեգորիա: գաղափարներ]]
[[Կատեգորիա:սեմիտաբաններ ]]
{{ՀՍՀ}}