«Կելտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
«Կելտական» բառի առաջացումը [[անգլերեն]]ում տեղի է ունեցել 17-րդ դարում: [[Օքսֆորդ]]ում բնակվող ուելսացի լեզվաբան [[Էդվարդ Լլույդ]]ը ուշադրություն դարձրեց նմանություններին, որոնք բնորոշ էին այն լեզուներին, որոնցով խոսում էին [[Շոտլանդիա]]յում, [[Իռլանդիա]]յում, [[Ուելս]]ում, [[Կոռնուոլ]]ում և [[Բրետան]]ում: Նա կոչեց այդ լեզուները «կելտական», և անունը ընդունվեց հասարակության կողմից: «Կելտական» բառը նաև օգտագործվում է պարուրաձև զարդեղենը բնութագրելու համար. վերջինս լայն տարածում է գտել [[Իռլանդիա]]յի շուկաներում: Սակայն ոչ մի ապացույց չկա, որ այդ կառուցվածքը ստեղծվել է մեկ էթնիկական մարդկանց խմբի կողմից:
==Պատմությունը==
ՔաքացիականՔաղաքացիական և ավատատիրական պատերազմները թուլացնում էին կելտերին: Այդ առիթից օգտվեցին [[գերմանացիներ]]ը, որոնք հարձակվեցին արևելքից, և [[հռոմեացիներ]]ը: Վերջիններս հարձակվեցին հարավից: Գերմանացիները մ.թ.ա. 1 դարում ստիպեցին կելտերին հեռանալ [[Ռեյն]]ի ափերից այն կողմ: [[Հուլիոս Կեսար]]ը իր հերթին մ.թ.ա. 58-51 թթ. գրավեց ամբողջ [[Գալլիա]]ն: [[Օկտավիանոս Օգոստոս]]ի օրոք գրավվեցին [[Դունայ]]ի վերին հոսանքի բոլոր շրջանները, հյուսիսային [[Իսպանիա]]ն, [[Գալաթիա]]ն. [[Կլավդիոս]]ի օրոք` մ.թ. 1 դարի սկզբին գրավվեց [[Բրիտանիա]]յի զգալի մասը: Այն կելտերը, որոնք ցանկացան մնալ [[Հռոմեական կայսրության սահմաններում, զգալիորեն ենթարկվեցին հռոմեացմանը:
 
==Կելտերի համոզմունքները==
Հույն պատմիչ [[Դիոդորոս Սիկիլիացի]]ն գրում էր, որ կելտերը իրենց սպանված թշնամիների գլուխները անջատում էին մարմիններից և կախ գցում իրենց ձիերի վզներից: Տուն վերադառնալուց անմիջապես հետո մեխում էին արյունաքամ եղած գլուխը դռանը: Նաև պահպանում էին իրենց կողմից հաղթահարված թշնամիների մարմնի վերոհիշյալ մասերը մայրու ձեթի մեջ: Այսպիսի գործողությունները բացատրվում էին կելտերի այն համոզմունքով, որ գլուխը հոգու տունն է հանդիսանում: Եվ տանելով իրենց հետ թշնամու գլուխը նրանք համոզված էին, որ նա այլևս չի կենդանանա: Կա կարծիք, որ մարմնից անջատված գլուխը որևէ հին [[պաշտամունք]]ի մաս էր հանդիսանում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կելտեր» էջից