«Բեյթ ալ-մալի համակարգը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎«Բեյթ-ուլ-մալ»-ի համակարգ: նյութերի ավելացում, ուղղագրական, ճշտումներ, ջնջման ենթակա,վերստուգում
Տող 6.
«Բեյթ-ուլ-մալ»- ի համակարգը առկա էր դեռևս արաբական տիրապետության շրջանում և սկզբնապես այն ենթադրում էր գրավված ավարի հենց տեղում բաշխումը ներկա զինվորական անձնակազմի միջև, իսկ հիմնական մասը ուղարկվում էր «մուսուլմանական համայնքի գանձարան»՝ ({{lang-ar| بيت مال المسلمين}}, {{transl|ar|DIN|''«բեյթ-ուլ-մալե մուսլիմին»''}}), կամ «Աստծո գանձարան» ({{lang-ar| بيت مال الله}}, {{transl|ar|DIN|''«բեյթ-ուլ-մալե Ալլահ»''}}):
Շարիաթի դոգմաների համաձայն այն հողերը, որոնք պատկանում էին մահմեդական իշխողների հակառակորդներին, ինչպես նաև այն տիրույթները, որոնց մահացած տերերը ժառանգներ չունեին, բռնագրավվում էին մահմեդական «համայնքի» օգտին և ներմուծվում «Բեյթ-ուլ-մալ»-ի կալվածքների շարքը: Հետագայում գրաված տարածքներում արաբները, վերջ դնելով բյուզանդական և պարսկական պետական համակարգին և ամրապնդելով սեփական քաղաքական դիրքերը, ստեղծեցին առավել բարդ հարկային համակարգ: Աստիճանաբար «Բեյթ-ուլ-մալ»-ի լիազորության շրջանակներից դուրս եկավ պետական հարկերի հավաքման և կարգավորման իրավունքը՝ սահմանափակվելով միայն կրոնական հարկերի տնօրինմամբ: Վկայություններ կան այն մասին, որ յուրաքանչյուր վիլայեթում առկա էին «Բեյթ-ուլ-մալ»-ի «մութասարիֆներ»-ը, որոնք զբաղվում էին հոգևոր հարկերի հավաքմամբ, ինչպես նաև այն հողերի բռնագրավմամբ, որոնք ժառանգներ չունեին: Այսպես կոչված «բեյթուլմալիները» զբաղվում էին ժառանգ չունեցող մահացած մարդկանց ունեցվածքի գրանցմամբ և բռնագրավմամբ<ref>Հ.Դ.Փափազյան, Հողային հարաբերությունները Արևելյան Հայաստանում 16-17-րդ դարերում, Եր.1972, Էջ66Էջ 66-69:</ref>: <br />
Ձեռագիր հիշատակարաններում հանդիպում են տվյալներ, որոնց համաձայն բեյթ-ուլ-մալի կողմից բռնագրավվել են նաև հայ հողատերերի տիրույթները<ref>ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ,մաս 3-րդ, Եր.1967,էջ 293:</ref>:<br />
Շարիաթի համաձայն «Բեյթ-ուլ-մալ»- ի գանձարանում հավաքված միջոցները պատկանում էին այդ ժամանակի իմամին և դրանք պետք է օգտագործվեին բարեգործական նպատակներով, սակայն Արևելյան Հայաստանում այս համակարգը վերածվեց տնտեսական ճնշման, ֆեոդալական դասի վերացմանը ուղղված գործիքի: 15-րդ դարում Արևելյան Հայաստանի գյուղերի մեծ մասը գտնվում էին «Բեյթ-ուլ-մալի» հսկողության ներքո:<ref>Հ.Դ.Փափազյան,Նույն տեղում, էջ 77:</ref>
 
== Խոշոր հայ ֆեոդալների չեզոքացման գործընթացը 15-16-րդ դարերում ==