«Շանոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|աջից|Շանոն '''Շանոն''', {{lang-en|Shannon}}, ամենամեծ գետը Իռլանդիա|Իռլանդիայո...»:
(Տարբերություն չկա)

07:13, 29 Մարտի 2014-ի տարբերակ

Շանոն, անգլ.՝ Shannon, ամենամեծ գետը Իռլանդիայում։ Երկարությունը 368 կմ է, ավազանը՝ 15.7 հազար քառակուսի կմ։ Հոսում է կենտրոնական հարթավայրով, անցնում Լոխ Ալեն, Լոխ Ռի, Լոխ Դերգ և այլ լճերով՝ առաջացնելով մոտ 100 կմ երկարությամբ էստուար, թափվում է Ատլանտյան օվկիանոս։ Սնումը անձրևային է, հորդացումը աշնանն ու ձմռանը։ Միջին ծախսը ստորին հոսանքում մոտ 200 մ²/վրկ է։ Նավարկելի է համարյա ամբողջ երկարությամբ։ Մեծ և Ռոյալ (Արքայական) ջրանցքներով կապվում է Դուբլինի հետ։ Շանոնի վրա է Արդնաքրաշ ՀԷԿ-ը, ափերին՝ Քարիք, Աթլոն, Քիլալո, Լիմերիք քաղաքները։

Պատկեր:Shannon River-Seabhcan.JPG
Շանոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։