«Շանդունի թերակղզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|աջից|Շանդուն '''Շանդուն''', թերակղզի Արևելյան Չինաստան|Արևելյան...»:
(Տարբերություն չկա)

06:32, 29 Մարտի 2014-ի տարբերակ

Շանդուն, թերակղզի Արևելյան Չինաստանում։ 350 կմ մտնում է Դեղին ծովի մեջ։ Մակերևույթը լեռնոտ է, ափերը կտրտված են ծոցերով։ Բարձրությունը մինչև 923 մ է։ Լեռները ծածկված են թփուտներով։ Ափամերձ և միջլեռնային հարթավայրերը խիտ են բնակեցված։ Կան ցորենի, գետնանուշի, ծխախոտի ցանքատարածություններ, մրգատու այգիներ։ Շանդունում են Ցինդաո, Ցանտայ, Վեյհայ նավահանգիստները ։

Շանդուն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։