«Շամփրուկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|աջից|Շամփրուկ '''Շամփրուկներ''', {{lang-en...»:
(Տարբերություն չկա)

06:17, 29 Մարտի 2014-ի տարբերակ

Շամփրուկներ, անգլ.՝ Laniidae, Ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք։ Մարմնի երկարությունը 16-ից 36 սմ է։ Կտուցը կարթաձև է, ոտքերը՝ ամուր, մատները զինված են սուր մագիլներով։ Պոչը երկար է, նեղ։ Լինում են մոխրագույն, սպիտակ, սև գույնի, որոշ տեսակներ վառ գունավորված են։ Շատ տեսակներ իրենց զոհին շամփուրում են բույսերի փշերին, որպեսզի հեշտությամբ պատառոտեն այն (այստեղից «Շամփրուկներ» անվանումը)։ Տարածված են Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հյուսիսային տեսակները չվող են։ Ապրում են բաց, նոսր ծառածածկ կամ թփապատ տարածքներում։ Շամփրուկները բնադրում են ծառերի և թփերի վրա, դնում 3-ից 7 խայտաբղետ ձու։ Թխսում է էգը։ Երկու սեռերն էլ մասնակցում են սերնդի խնամքին։ Սնվում են միջատներով, կրծողներով, մանր թռչունների ձագերով։ Հայտնի է շամփրուկների 72 տեսակ։

Շամփրուկ

Պատկերասրահ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։