«Պոնյո ձկնիկը ժայռին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (114) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{nihongo|'''''Պոնյո Ձկնիկը ժայռին'''''|崖の上のポニョ|Գաքե նո ուէ նո Պոնյո| գրական թարգմանությունը՝ «Պոնյոն ժայռի վրա»}} [[2008]] թվականին թողարկված ճապոնական [[ֆենթեզի]] անիմացիոն ֆիլմ է, որը գրել և նկարահանել է [[Հայաո Միյաձակի]]ն։ Սա Միյաձակիի ստեղծագործական կյանքի 10-րդ ֆիլմն է, և ութերորդը՝ Ghibli ստուդիայում։ Ճապոնիայում պրեմիերան կայացել է 2008 թվականի հուլիսի 19-ին, Կանադայում՝ 2009 թվականի օգոստոսի 14-ին և Միացյալ Թագավորությունում՝ 2010 թվականի փետրվարի 12-ին։ Ֆիլմը արժանացել է մի շարք մրցանակների, որոնց թվում՝ Ճապոնիայի Տարվա Անիմացիայի Ակադեմիական Մրցանակին({{lang-ja|アニメーション作品賞}})։
 
Անիմեն պատմում է Պոնյո անունով ոսկե ձկնիկի մասին, ովորը, հանդիպելով հինգամյա Սոոսկեին՝ մարդ-տղայի, ինքն էլ է ուզում մարդ-աղջիկ դառնալ։
 
== Սյուժե ==
Բրունհիլդան փոքրիկ աղջիկ-ձկնիկ է, ովորն ապրում է օվկիանոսի հատակին իր՝ նախկինում մարդ եղած կախարդ ու գիտնական հայրիկ Ֆուջիմոտոյի և մի շարք փոքրիկ քույրերի հետ։
 
Մի օր, երբ ձկնիկներն իրենց հայրիկի սուզանավով դուրս են գալիս ամենօրյա զբոսանքի, Բրունհիլդայի մոտ հանկարծ առաջանում է աշխարհը ուսումնասիրելու ուժեղ ցանկություն, և նա գաղտնի լքում է քույրերին ևու հայրիկին ուև մեդուզայի մեջքին նստած` բարձրանում է ջրի մակերես։ Բախվելով ձկնորսական նավի հետ՝ Բրունհիլդան հանկարծակի ընկնում է դատարկ շշի մեջ և չի կարողանում այնտեղից դուրս պրծնել։ Լողալով հասնելով մի փոքրիկ ձկնորսական գյուղակի ափին,` Բրունհիլդան հանդիպում է փոքրիկ տղայի՝ Սոոսկե անունով, ով էլ գտնում է ձկնիկին և ազատում։ազատում նրան։ Շիշը կոտրելիս Սոոսկեն ապակով կտրում է մատը, բայց Բրունհիլդան լիզում է նրա վերքը, և այն գրեթե վայրկենապես բուժվում է։ Սոոսկեին շատ է դուր գալիս Բրունհիլդան, և նա որոշում է նոր ընկերուհուն Պոնյո անվանել՝ խոստանալով միշտ նրա կողքին լինել և պաշտպանել վտանգներից։
 
Միաժամանակ Բրունհիլդայի անհետացումից անհանգստացած Ֆուջիմոտոն խելագարի պես փնտրում է դստերը։ Ընկնելով իր՝ մարդկանց աշխարհի մասին սեփական վատ հիշողությունների գիրկը՝ նա համարում է, որ Սոոսկեն փախցրել է Բրունհիլդային և, կանչելով է իր օգնական ալիք-ոգիներին, Ֆուջիմոտոն ուղարկում է նրանց ձկնիկին փրկելու։ Երբ ոգիները ազատում են Պոնյոին և հետ վերադարձնում օվկիանոս, Սոոսկեն շատ վրդովված վերադառնում է տուն, որտեղ նրա մայրիկը՝ Լիսան, ապարդյուն փորձում է հանգստացնել որդուն։
 
Տանը Ֆուջիմոտոն և Պոնյոն վիճում են, ու ձկնիկըձկնիկն ասում է հորը է, որ իր անունը ոչ թե Բրունհիլդա է, այլ Պոնյո, և հայտարարում է իր՝ մարդ դառնալու ցանկության մասին։ Հանկարծ նա սկսում է ոտքեր և ձեռքեր աճեցնել, ինչն անում է ի հաշիվ այն ուժի, որը ստացել էր Սոոսկեյի վերքը լիզելու և նրա արյան հետ միասին մարդկային հատկություններ ձեռք բերելու արդյունքում։ Ֆուջիմոտոն, մեծ ճիգ գործադրելով, կարողանում է ԲրունիհիլդայինԲրունհիլդային նորից ձկնիկի վերածել և գնում է նրա մորը՝ Գրանմամարեին կանչելու։
 
Այդ ընթացքում Պոնյոն քույրերի օգնությամբ փախչում է և, օգտագործելով հոր կախարդանքը, ամբողջովին մարդ է դառնում։ Սակայն կախարդանքի մեծ քանակը, որը նա ակամա արձակում է օվկիանոս, խախտում է աշխարհի հավասարակշռությունը և հսկա ցունամի է առաջացնում։ Վազելով ալիքների վրայով՝ Պոնյոն շտապում է Սոոսկեի մոտ, ովորը զարմացած և, միևնույն ժամանակ, հիացած է մնում նրա հայտնվելուվ։հայտնվելուց։ Լիսան նույնպես զարմանում է, բայց Պոնյոյի կերպարանափոխումը ընդունում է որպես սովորական երևույթ։ Լիսան, Սոոսկեն և Պոնյոն փոթորիկից թաքնվում են նրանց տանը, որտեղ Պոնյոն ծանոթանում է մարդկանց աշխարհի զանազան երևույթներին։ Անհանգստացած լինելով իր աշխատանքի վայրում՝ ծերանոցում, մնացածների համար, Լիսան որոշում է այցելել նրանց և խոստանում է Սոոսկեյին, որ շուտով կվերադառնա։
 
Գրանմամարեն գալիս է Ֆուջիմոտոյի սուզանավի մոտ։ Ճանապարհին Սոոսկեի հայրը՝ Կոիչին, տեսնում է նրան և անվանում «Պահապան Աստվածուհի»։ Ֆուջիմոտոն նշում է, որ լուսինը համարյա թե դուրս է եկել իր ուղեծրից, և որ արհեստական արբանյակները ընկնում են աստղերի նման, ինչը վկայում է բնության հավասարակշռության խախտման մասին։ Գրանմամարեն պնդում է, որ Սոոսկեն կարող է հաղթահարել այդ փորձությունը, և Պոնյոն կարող է մարդ մնալ, իսկ աշխարհը՝ վերականգնվել։ Դեռ անհանգստացող Ֆուջիմոտոն հիշեցնում է նրան, որ եթե Սոոսկեն քաջ չգտնվի, Պոնյոն ծովային փրփուր կդառնա։
 
Արթնանալով, Պոնյոն և Սոոսկեն տեսնում են, որ ամբողջ շրջակայքը ջրի մեջ է։ Քանի որ Լիսան չի կարող վերադառնալ, երեխաները որոշում են ինքնուրույն գտնել նրան։ Պոնյոյի կախարդանքի օգնությամբ նրանք Սոոսկեյի խաղալիք նավակը դարձնում են իրական չափերի մեծ նավ և մեկնումճանապարհ են ընկնում դեպի բաց օվկիանոս։
 
Իրենց ճանապարհորդության ընթացքում նրանք հանդիպում են նախնադարյան տարբեր ձկների և փոթորիկից փրկված այլ մարդկանց՝ իրենց նավերում։ Հասնելով ցամաք և գտնելով Լիսայի դատարկ ավտոմեքենան՝ նրանք որոշում են առաջ շարժվել և մտնում են թունել։ Այնտեղ Պոնյոն, Սոոսկեին և ուրիշներին օգնելու համար չափազանց շատ կախարդանք ծախսելու պատճառով, կորցնում է իր մարդկային կերպարը և նորից ձկնիկ դառնում։
 
Այդ ընթացքում Լիսան և ծերանոցի բնակիչները գտնվում են ջրի տակ՝ ժամանակավորապես ջրում շնչելու կարողություն ստացած։ Ճանապարհին Սոոսկեն և Պոնյոն հանդիպում են Ֆուջիմոտոյին, բայց Սոոսկեն Տոկիի տատիկի նախազգուշացումների պատճառով չի վստահում նրան և փորձում է փախչել։ Սակայն Ֆուջիմոտոն նրանց բռնում է և տանում ջրի տակ՝ Լիսայի մոտ։
 
Սոոսկեն վերադառնում է Լիսայի մոտ և հանդիպում է Գրանմամարեյին, ում հետ Լիսան դրանից առաջ երկար անձնական խոսակցություն էր վարում։ Գրանմամարեն հարցնում է Սոոսկեյին, թե արդո՞ք նա կարող է սիրել Պոնյոյին՝ անկախ նրա՝նրա ձկիկ թե մարդ լինելուց։ Սոոսկեն պատասխանում է, որ նա «սիրում է բոլոր Պոնյոներին»։ Այդ ժամանակ Գրանմամարեն հայտնում է Պոնյոյին, որ եթե նա ուզում է մարդ դառնալ, նա պետք է հրաժարվի իր կախարդական ունակություններից։ Պոնյոն համաձայնվում է, և Գրանմամարեն ձկնիկին պատում է պղպջակով ու ասում Սոոսկեին, որ երբ նա դուրս գա ջրից և համբուրի պղպջակը, Պոնյոն հասարակ աղջիկ կդառնա։ Այսպիսով, բնության հավասարակշռությունը վերականգնվում է, և նախկինում դեպի ծով քշված նավերը, որոնց հետ նաև Սոոսկեի հայրիկի նավը, վերադառնում են նավահանգիստ։ Պոնյոն վեր է թռչում դեպի երկինք և համբուրում է Սոոսկեին՝ վերջնականապես մարդ դառնալով։
== Հերոսները ==
 
* Պոնյո ({{lang-ja|ポニョ}})՝ իրական անունը Բրունհիլդա է։ Հզոր կախարդի և Ծովային Աստվածուհու պուճուր, կարմիր ոսկե ձկնիկ է։ Ծեր տատիկներից մեկի հավաստիացմամբ, ձկնիկ-ջրահարս է ու կարող է փոթորիկներ կանչել։ Սոոսկեի վերքը լիզելուց ու նրա արյունից խմելուց հետո մարդու կերպարանափոխվելու կարողություն է ստանում, բայց բավական է Սոոսկեն հրաժարվի ՊոնյոիցՊոնյոյից, նա ծովային փրփուր կդառնա։ Պոնյոն նաև կախարդել է կարողանում, բայց դա, ամենայն հավանականությամբ, շատ արագ հոգնեցնում ու թուլացնում է նրան․ կախարդելուց հետո Պոնյոն սովորաբար հանկարծակի քնում է ու դժվարությամբ է արթնանում։ Պոնյոն կարող է մեծացնել առարկաները, մարդկանց երջանիկ դարձնել ու իրոք փոթորիկներ կանչել։ Իր նման տասնյակ, բայց շատ ավելի փոքր քույրիկներ ունի։
Սեյու՝ Յուրիա Նարա
 
Տող 38.
Սեյու՝ Կաձուշիկա Նագաշիմա
 
*Ֆուջիմոտո ({{lang-ja|フジモト}}) — ՊոնյոիՊոնյոյի հայրն է։ Փնթփնթան, բայց բարի կախարդ է։ Հաճախ է խուճապի մատնվում, շատ զգացմունքային է։ ՊոնյոիՊոնյոյի ու իր մնացած դուստրերի մասին շատ է մտածում, սիրում է նրանց մորը։ Երազում է «կենդանի ջրի» միջոցով վերականգնել Ծովային ժամանակաշրջանը՝ ժամանակշրջան, որ շատ տարիներ առաջ պատմության գիրկն է անցել։ Այսինքն՝ մարդկանցով աղտոտված ծովը մաքրել։ Հավաստիացնում է, որ ինքն էլ է մարդ եղել, բայց մարդկանց տանել չի կարողանում։
Սեյու՝ Ջոջի Տոկորո
 
*Գրանմամարե ({{lang-ja|グランマンマーレ}}) — ՊոնյոիՊոնյոյի մայրն ու ծովային աստվածուհին։ Շատ բարի կին է։ Ի տարբերություն Ֆուջիմոտոյի, դեմ չէ, որ Պոնյոն մարդ դառնա, քանի որ կարծում է, որ դա դստեր ընտրությունն է։
Սեյու՝ Յուկի Ամամի