«Անտոն Չեխով»–ի խմբագրումների տարբերություն

Տագանրոգի թատրոնը շատ խղճուկ վիճակում էր,սակայն Չեխովը, բեմադրելով [[Ալեքսանդր Գրիբոեդով|Գրիբոեդով]]ի «Խելքից պատուհաս» կամ [[Լերմոնտով]]ի «Դիմակահանդես», [[Նիկոլայ Գոգոլ|Գոգոլ]]ի «Ամուսնություն», «Ռևիզոր» և Օստրովսկու գործերը, աշակերտներին կապում էր արվեստի և գրականության առաջավոր ներկայացուցիչների հետ։ Չեխովը հաճախ ինքն էլ էր մասնակցում աշակերական բեմադրություններին և նույնիսկ գրում պիեսներ։
Գիմնազիան ավարտելուց հետո Չեխովը ուղեվորվում է Մոսկվա՝ Պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում ուսանելու համար։
Քանի որ նրանց ընտանիքը դեռ ծանր կացության մեջ էր, Անտոնը կրկին ստիպված էր և՛ սովորել, և՛ աշխատանք փնտրել։ Հետևելով ավագ եղբոր խորհրդին, նա որոշում է աշխատակցել ռուսական երգիծաբանական պարբերականներին և կարողանում է կարճ ժամանակահատվածում բավական ամուր կապեր ստեղծել դրանց խմբագիրների հետ։ Սկզբում նա կազմում էր թռուցիկ ակնարկներ կամ թեթև երգիծաբանականության տարիներիներգիծաբանական պատմվածքներ։
Ուսանողական տարիներին նա ավելի հաճախ հանդես է եկել Անտոշա Չեխոնտե [[կեղծանուն]]ով։