[[Պատկեր:Wiltshire outline map with UK.png|մինի|250px|Սթոունհենջի դիրքը քարտեզի վրա]]
'''Սթոնհենջ''', (Stonehenge), խոշոր մեգալիթյան կառույց Մեծ Բրիտանիայում, ք․ Սոլսբերիի մոտ։ Բաղկացած է տարբեր ժամանակներում նույն տեղում կանգնեցված երեք կառույցներից։ Առաջինը (թվագրվում է մ․ թ․ ա․ 1900—1700) շրջանաձև հողապատնեշ է և խանդակ (97,5 մ տրամագծով)։ Երկրորդը (թվագրվում է մ․ թ․ ա․ 1700—1550)՝ վաղեմի պատնեշի մեջ ուղղաձիգ դրված քարեր են (38 զույգ), որոնք կազմում են երկու համակենտրոն շրջան, դեպի ուր տանում է հողաշեն ճանապարհը։ Երրորդը (թվագրվում է մ․ թ․ ա․ 1550—1400)՝ սալերով պսակված, տաշված ուղղաձիգ քարեր են (8,5 մ բարձրությամբ, մինչև 28 ա քաշով), որոնք կազմում են 30 մ տրամագծով շրջան։ Շրջանի ներսում 5 տրիլիթներ են (սալով ծածկված երկու քար), որոնք շրջափակում են հորիզոնական դրված, այսպես կոչված, զոհասեղանի քարը։ Սթոնհենջ անկասկած հնագույն տաճար է, որը հավանաբար առնչվում է արևի պաշտամունքի հետ և խորհրդանշում է երկնակամարը։ Ըստ որոշ հետազոտողների Սթոնհենջը եղել է հնագույն աստղադիտարան։ == Տես նաև ==