«Սանահինի կամուրջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 31.
}}
 
'''Սանահինի կամուրջ''' - Միջնադարյան Հայաստանի նշանավոր ինժեներական կառույցներից է։ Գտնվում է ՀՀ [[Լոռու մարզ]]ի [[Ալավերդի]] քաղաքում՝ [[Դեբեդ]] գետի վրա։ 12-րդ դարում{{փաստ}} այն կառուցել է [[Վանենի թագուհի]]ն ի հիշատակ իր ամուսնու՝ [[Աբաս Բագրատունի|Աբաս Բագրատունու]]։ Կամրջով է անցնում [[Սանահինի վանք]]ը տանող ճանապարհը։ 18,6 մ երկարություն ունեցող միաթռիչք, կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը՝ գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամրջի քարաշեն պատնեշի վրա կան առյուծների բարձրաքանդակներ։
 
Նորոգվել է մի քանի անգամ։ 1888թ. [[Թբիլիսի|Թիֆլիսի]] [[Նորաշեն եկեղեցի|Նորաշեն Ս. Աստվածածին եկեղեցու]] քահանա սանահինցի Երվանդենց Թադևոսի միջոցներով ամրացվել են կամրջի ձախակողմյան պատերի խախտված հիմքերը։<ref>Վ.Հարությունյան, ''Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները'', Երևան 1960:</ref> 1928-1929թթ. [[Ալեքսանդր Թամանյան]]ի ղեկավարությամբ մասնակիորեն ամրացվել են ձախափնյա խելի հիմքերը։ 1939-1940թթ., 1976-1977թթ. իրականացվել են ճակատային երեսապատերի վերաշարման աշխատանքներ։<ref>Գ.Շախկյան, ''Լոռի. պատմության քարակերտ էջերը,'' Երևան 1986:</ref>