«Մովսես Կաղանկատվացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎«Աղուանից աշխարհի պատմութիւն»: clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== «Աղուանից աշխարհի պատմութիւն» ==
Այն հայ մատենագիրներին ծանոթ է VIII դ-ից ([[Սողոմոն Մաքենացի]]), իսկ հեղինակին առաջինը Մովսես Կաղանկատվացի է կոչել Կիրակոս Գանձակեցին։ Երկի՝ մեզ հասած ամենահին գրչագիրը թվագրվում է 1289-ին (Մատենադարան, ձեռ. դ 1531)։ Պատմության առաջին երկու գրքերը («աշխարհի ստեղծումից» մինչև VII դ. 1-ին կես) գրել է Մովսես Կաղանկատվացին, երրորդի հեղինակը X դ. մատենագիր [[Մովսես Դասխուրանցի]]ն է։ Հետագայում աշխատությանը հավելվել է Աղվանից կաթողիկոսների անվանացանկը (X դ. 2-րդ կեսից լրացրել է [[Մխիթար Գոշ]]ը)՝ մինչև XVIII դ.:։ Երկասիրության նյութը հիմնականում Արցախ և Ուտիք նահանգների (Հայոց Արևելից Կողմանց, հայկ. Աղվանքի) պատմությունն է, որն իբրև հայոց ընդհանուր պատմության մի մաս, ի տարբերություն մյուս հայ մատենագիրների, Մովսես Կաղանկատվացին լուսաբանել է մանրամասն ու բազմակողմանի։ Այդ ժամանակ Արցախն ու Ուտիքը (461-ին Սասանյան Իրանը քաղ. նկատառումներով մտցրել է Աղվանից մարզպանության մեջ) բուն Աղվանքի ու մերձկասպյան մի շարք երկրամասերի հետ ներառվել էին ընդհանուր նվիրապետության մեջ։
Պատմության առաջին գրքի սկզբում շարադրված են հատկապես IV–V դդ. իրողությունները, որոնց նկարագրությունը մեծ մասամբ քաղված է Փավստոս Բուզանդից, Մովսես Խորենացուց, Ագաթանգեղոսից, Եղիշեից, դավանաբանական ու վարքագրական թղթերից և այլ գրավոր աղբյուրներից։ 7–8-րդ գլուխները վերաբերում են նահատակված քրիստոնյա սրբերին, նրանց մասունքների որոնմանն ու հայտնաբերմանը և Աղվանից աշխարհ տեղափոխելուն, Աղվանից եկեղեցու վաղ շրջանի պատմությանը։ Աղվանից եկեղեցու առաքելական ծագումն ապացուցելու մտահոգությամբ՝ մատենագիրն առաջին գրքի 6-րդ գլխում պատմում է, որ Հայաստանում քրիստոնեություն տարածող Թադեոս առաքյալի աշակերտ Եղիշեն, Երուսաղեմում վարդապետ ձեռնադրվելուց հետո, եկել է Աղվանից աշխարհ, Գիս ավանում եկեղեցի կառուցել և քրիստոնեություն քարոզել։
Հեղինակը պատմում է, որ հայրենի երկրամասի և նրա եկեղեցու հեղինակությունը բարձրացնելու համար Աղվանից իշխան Վարազ-Տրդատը Գրիգոր Ա Լուսավորչի նշխարներից բերելու նպատակով Այրարատյան նահանգ է ուղարկել Իսրայել եպիսկոպոսին։ Այրարատում երկար թախանձանքներից ու մեծ տիկնոջ՝ Հեղինեի (Աղվանից Ջևանշեր իշխանի քույրը և մարզպան Գրիգոր Մամիկոնյանի կինը) միջնորդությունից հետո Իսրայել եպիսկոպոսին զիջել են Գրիգոր Ա Լուսավորչի ծնոտի մի մաս, որը բերվելով՝ հանդիսավորապես տեղադրվել է Գլխովանքում։ Պատմիչը