«Գարեգին Բես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ, ավելացվեց [[Կատեգորիա:Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հ...
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գարեգին Բես''' (''Գարեգին Բախշիի Սարինյան'', [[1910]], [[հունվարի 5]] - [[1986]]), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից։ Բես գրական անունը կազմված է գրողի հայրանվան և ազգանվան սկզբնատառերից։
 
Ծնվել է [[Շուշի]] քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է [[Ստեփանակերտ]] քաղաքում։ 1929-ին ավարտել է [[Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոց]]ը, 1932-ին`ին՝ [[ԵՊՀ]] պատմագրական ֆակուլտետը։ 1931-33-ին եղել է Պետհրատի մանկապատանեկան գրականության խմբագրության բաժնի վարիչ, 1933-36-ին`ին՝ [[ՀԳՄ]] կազմ-մասսայական խմբագրության բաժնի վարիչ, 1933-36-ին`ին՝ Հայաստանի կենտգործկոմին կից Պուշկինյան հոբելյանական կոմիտեի քարտուղար, 1939-40-ին`ին՝ Հայաստանի լուսժողկոմատում մեթոդիստ, 1941-ին`ին՝ արվեստի վարչության տեսուչ։ 1941-43-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ 1944-47-ին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քարտուղարը, 1949-55-ին`ին՝ Հայկական թատերական ընկերության պատասխանատու քարտուղարը։
 
[[Անդրկովկաս]]ի թատրոնները բեմադրել են նրա «Հերոսների ստվերում» (1938-40), «Գրավոր մարդիկ» (1966), «Աղաֆոնը և իր փեսաները» (1966-68), «Աղյուսե մարդը» (1957-58) պիեսները։ «Հաշիվն է 0:0» դրաման 1968-ին բեմադրել է [[Ֆրունզեի]] թատրոնը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել [[ռուսերեն]], [[լիտվերեն]], [[վրացերեն]]։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության և Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշաններով<ref name="Գրական տեղեկատու">Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 105։</ref>