«Գուրգեն (Բաղդասար Մալյան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գուրգեն''', իրական անուն՝ '''Բաղդասար Մալյան''' (1873, Վերին Ագուլիս (Գողթան գավառում) - ...»:
(Տարբերություն չկա)

14:57, 27 Մարտի 2014-ի տարբերակ

Գուրգեն, իրական անուն՝ Բաղդասար Մալյան (1873, Վերին Ագուլիս (Գողթան գավառում) - 1899, գ. Ցրոնք (Մշո գավառում)), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Կրթությունը ստացել է ծննդավայրի դպրոցում։ 1884-1886 թվականներին ծառայել է ռուսական բանակում։ 1897 թվականի հուլիսին Վազգենի հետ 40 հոգուց բաղկացած խմբով անցել է Վան՝ Բերկրիում, Սպահան լճի մոտ հերոս, կռիվներ մղել քրդերի դեմ։ Խլաթում ձեռնամուխ է եղել ընդհանուր ապստամբության կազմակերպման աշխատանքներին, համագործակցել կռիվներում։ 1888-1889 թվականներին գործել է նաև Մշո դաշտում, Սասունում։ Գեղամը բացառել է վաղաժամ հայդուկային շարժումները և ժողովրդին զինելով՝ նախապատրաստել է ընդհանուր ապստամբության։ Մշո Ցրոնք գյուղում հայդուկների հետ կազմակերպչական հարցերի շուրջ բանակցելիս մատնությամբ պաշարվել է և զոհվել անհավասար կռվում։ Թաղված է Մուշի Ս. Մարինեի թաղի գերեզմանոցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։