«Յանուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|Երկդիմի Յանուս '''Յանուս''' (Janus, < լատ․ janua — դուռ), մուտք ու ելքի, դռների...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Janus-Vatican.JPG|250px|մինի|Երկդիմի Յանուս]]
'''Յանուս''' (Janus, < լատ․ janua — դուռ), մուտք ու ելքի, դռների և բոլոր սկիզբ- ների աստվածը հին հռոմեական դիցաբանության մեջ։ Համարվել է ճանապարհների, ինչպես նաև ուղևորների հովանին։ Յանուսին են նվիրվել դռները, դարպասները, անցումները։ Գլխավոր տաճարը կառուցված էր [[Հռոմ]]ի ֆորումում, որի դարպասները խաղաղ ժամանակներում Փակել են, պատերազմ հայտարարելիս՝ բացել։ Արշավանքներից առաջ հռոմեացի լեգեոններն անցել են այդ դարպասով։ [[Հուլիոս Կեսար]]ի տոմարական բարենորոգումից հետո Յանուսի անունով է կոչվել տարվա առաջին ամիսը՝ [[հունվար]]ը (Janua- rius), որից հետո (մ․ թ․ ա․ I դ․) տարեմուտի տոները ձուլվել են նրան նվիրված տոներին։ Այդ օրերին են սկսել իրենց պաշտոնավարությունը հռոմ․ կոնսուլները։ Յանուսը պատկերվել է երկու դեմքով այր մարդու կերպարանքով (մեկով՝ դեպի անցյալը, մյուսով՝ ապագան)։ «Երկդիմի Յանուս» դարձվածքը փոխաբերական առումով նշանակում է կեղծավոր, քծնող մարդ։
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Յանուս» էջից