«Հովհաննես (մանրանկարիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Հովհաննես'''(ծնվելու և մահանալու թվականները անհայտ են), հայ մանրանկարիչ, XIII դարի կիլիկյան մանրան...»:
 
No edit summary
Տող 1.
'''Հովհաննես մանրանկարիչ'''(ծնվելու և մահանալու թվականները անհայտ են), հայ մանրանկարիչ, XIII դարի կիլիկյան մանրանկարիչ, գրիչ: Աշխատել է [[Հռոմկլա]]յում, [[Կոստանդին Բարձրբերդցի]] կաթողիկոսի պատվերով ընդօրինակել է [[1235]] թվականի ([[Մխիթարյաններ]]ի մատենադարան, [[Վիեննա]]) և [[1253]]թվականի ([[Ֆրիրի]] պատկերասրահ, [[Վաշինգտոն]]) [[ավետարան]]ները: [[Մանրանկարիչ]] [[Կիրակոս]]ի հետ եղել է [[Թորոս Ռոաին]]ի անմիջական նախորդը: Առավել ուսումնասիրվածը և բարձրարժեքը Ֆրիրի պատկերասրահի [[Ավետարան]]ն է, որն ունի խորաններ, անվանաթերթեր և ավետարանիչների պատկերներ: Զարդապատումը կատարված է պայծառ գույներով՝ ոսկե ֆոնի վրա, ուր ակնհայտ է մանրանկարչի գունագծային մեծ վարպետությունը: Ընդհանրություններ ունի նույն ժամանակ Հռոմկլայում աշխատած նկարիչներ Սարգսի և Կիրակոսի հետ: [[Կատեգորիա:պատմություն]] {{ՀՍՀ}}