«Գանձակի խանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 97.
[[Պատկեր:Chareq berd Gardmanq.jpg|ձախից|մինի|[[Չարեքաբերդ]]]]
[[Պատկեր:Chareq vanq.jpg|մինի|[[Չարեք վանք|Չարեքի վանք]]]]
Աղվանից եպիսկոպոսապետություն կամ կաթողիկոսոթյունը Աղվանից եկեղեցու հոգևոր և եկեղեցավարչական գերագույն կենտրոնական իշխանությունը: Կազմավորվել է 6-րդ դ. 2-րդ կեսին: Ընդգրկել է բուն [[Աղվանք]]ի և [[Մեծ Հայք]]ի [[Ուտիք]] ու [[Արցախ]] նահանգների թեմերը, ընդունել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գահերեցությունը: Կառուցվածքով հար և նման էր Հայ, Վրաց, Ասորվոց և Արևելյան մյուս եկեղեցիների կաթողիկոսություններին: Կաթողիկոսը ընտրվել է եկեղեցական բարձրագույն ժողովում՝ թեմերի առաջնորդների ու հրավիրված բարձրաստիճան աշխարհականների կողմից և ձեռնադրվել [[Ամենայն հայոց կաթողիկոս]]ից: Նա կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը: Կաթողիկոսության կենտրոնը դարձել է մայրաքաղաք [[Պարտավ]]ը ([[462]]թ.-ին հիմնել է Առանշահիկներից Վաչե Բ): Տարբեր ժամանակներում կաթողիկոսանիստ են եղել [[Կապաղակ]]ը, [[Ամարասի վանք]]ը, [[ՉարեքաբերդՉարեք բերդ]]ը, [[Հարանց վանք|Խամշի վանքը]], [[Գանձակ]]ը, [[Գանձասարի վանք]]ը:
 
[[1240]]-ից բարձրացել է Գանձասարի եպիսկոպոսության հեղինակությունն ու դերը, որտեղ ժառանգաբար գահակալել են [[Հասան-Ջալալյաններ]]ը (իշխանական տոհմ [[Խաչեն]]ում): [[14]]-րդ դարից կաթողիկոսությունը տեղափոխվել է Գանձասարի վանք, սկսել է ավելի հաճախակի կոչվել ուղղակի Գանձասարի կաթողիկոսություն՝ ի հոգևորս ենթարկվելով [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Սուրբ Էջմիածնի Հայոց կաթողիկոսությանը]]: Աղվանից կաթողիկոսությունը (Գանձասարի) տնօրինել է բուն Աղվանքի (Կապաղակ, Շաքի, Բաղախատ), և Մեծ Հայքի «Արևելից Կողմանց» (Պարտավ, Ամարաս, Ուտիք, Գարդման, Հաշու, Մեծկըվենք, Գանձասար, Բաղասական) թեմերը: Տարբեր ժամանակներում Աղվանից կաթողիկոսությանն են ենթարկվել նաև Հաբանդի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Դերբենդի և այլ եպիսկոպոսական թեմեր: Աղվանից կաթողիկոսությունը հոգևոր բնագավառից բացի գործուն մասնակցություն է ունեցել հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին: