«Ուղտասար (լեռ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{refimprove}}
 
{{tone}}
[[Պատկեր:Petrogliph-Ughtasar-Armenia.jpg|thumb|280px]]
 
'''Ուղտասարը''' [[լեռ]] է [[ՀՀ]] [[Սյունիքի բարձրավանդակ]]ի կենտրոնական հատվածում, 3000-3300 մ ծովի մակերևույթից բարձրությամբ, որտեղ 1968 թվականին հայտնաբերվել է [[ժայռապատկեր]]ներով հարուստ հնավայր։<ref>[http://www.welcomearmenia.com/main.php?lang=arm&page=attractionsinarmenia&sid=204 Հիմնական տեսարժան վայրերը - Ուղտասար]</ref>
 
Ժողովուրդն վայրն անվանել է Ուղտասար՝ [[Սև լիճ|Սև]] և [[Ալ լիճ|Ալ լճերի]] միջև ընկած լեռնային տեղանքը սապատավոր ուղտի նմանեցնելու պատճառով։ Պատմում են նաև, որ ժամանակին լեռան լանջին ուխտավորները զոհաբերել են իրենց որսը, ապա այն պատկերել քարերի վրա, իսկ նախքան զոհաբերության արարողությունը երկար և դժվարին ճանապարհ անցել, մինչև զոհ մատուցելը՝ մարմնով մաքրվել Ուղտասարի լճերում։ Իրականում Ուղտասարը ոչ միայն զոհատեղի է, այլ նաև նախնադարյան ժամանակների մարդկանց ասոցիատիվ, պատկերավոր և գեղարվեստական մտածողության արգասիքն է, նրանց աշխարհընկալման, հոգեբանության, հավատալիքների և հմայությունների սրբատեղի ''քարեդարանն'' է բաց երկնքի տակ։
[[Պատկեր:Petrogliph-Ughtasar-Armenia2.jpg|thumb|280px]]
 
Ուղտասարի ժայռապատկերների գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված է '''այծքարեր''' կամ '''իծագրեր''' անվանումները։ Բեզոարյան այծը մշտապես նախնադարյան բնախույզի դիտումների տեսադաշտում գտնվող, Հայկական լեռնաշխարհում տարածված սլացիկ, գեղեցիկ կենդանին էր։ Այն ունի նաև իր ստամոքսում բուժական բեզոարներ ստեղծելու ունակություն։ Նախամարդը հասցրել է նկատել հոտի մեջ եղած այծերի վարքի դրսևորման զարմանալի այն առանձնահատկությունը, որ ուժգին կայծակի ու անձրևների ժամանակ, երբ հոտի մեջ խուճապ է առաջանում, այծը բարձրանում է ժայռի ամենաբարձր գագաթը, պարզում եղջյուրներն ու քարանում, այսպիսով իր վրա կրելով հարվածը՝ իբրև բնական շանթարգել։ Այծերը հատկապես տարածված են որսի տեսարաններում և հանդիսանում են մանր եղջերավոր անասունների հավաքական խորհրդանիշները։ Այծը ժայռապատկերներում հանդես է քալիս նաև որպես Աստծո-աստվածային Ոգու կենդանական խորհրդանշան և Աստված գաղափարի արտահայտիչ։ Հետևաբար այծագրերը մեկնաբանվում են նաև որպես աստվածային զորաց պատկերագրեր։ Այսօր, իմանալով հայ և համաշխարհային առասպելաբանությունը, փորձ է արվում դրանց միջոցով գալ սկզբին, այսինքն ընթերցել և մեկնաբանել ժայռապատկերները, հասկանալ նախնադարյան մարդկանց աշխարհընկալումը։