«Արևելք (թերթ, Կ.Պոլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արևելք''', ազգային, քաղաքական և գրական օրաթերթ։ Հրատարակվել է Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսո...»:
 
չNo edit summary
Տող 1.
'''Արևելք օրաթերթ''', ազգային, քաղաքական և գրական օրաթերթ։։ Հրատարակվել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], 1884-96 և 1898-1912-ին։ Տարբեր տարիներ թերթի արտոնատեր, տնօրեն, հրատարակիչ-խմբագիրնեք են եղել Ստեփան Տամատյանը, Գ. Պոյաճյանը, Երվանդ Սրմաքեշխանլյանը։ [[Աբդուլ Համիդ II|Սուլթան Աբդուլ Համիդ II]]-ի հալածանքների ժամանակ հայ առաջավոր մտավորականները հրապարակել են հոդվածներ [[արևմտյան Հայաստան]]ի տնտեսական և քաղաքական վիճակի վերաբերյալ։ «Արևելքը» հրաժարվել է տպագրել [[թուրք]]ական պաշտոնական հերյուրանքները 1894-96-ի հայկական կոտորածների մեղավորներ հայերին համարելու մասին, ուստի գրաքննությունը ժամանակավորապես արգելել է թերթի հրատարակումը։ 1908-ին «Արևելքը» ողջունել է համիդյան բռնապետության տապալումը և սահմանադրության վերահաստատումը հուսալով հայերի և [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] մյուս ժողովուրդների ազատագրումն ու իրավահավասարությու
նը։ Ըստ «Արևելքը»-ի հայկական հարցի ծագման պատճառներն են ազգային և կրոն, դաժան ճնշումը, հայերի բնաջնջման մշտական սպառնալիքը։ Դատապարտել է 1909-ի [[Ադանայի կոտորած]]ը և նշել [[երիտթուրք]]երի մասնակցությունն այդ [[եղեռն]]ին։ Բանավիճել է [[թուրք]], մամուլի հետ մերկացնելով կառավարության երկդիմի քաղաքականությունը [[Կիլիկիա]]յի հայերի արտագաղթի և վերադարձի հարցում։ «Արևելքը» հանդես է եկել հայ քաղաքական կուսակցությունների համատեղ գործողությունների օգտին, տպագրել ՀՀԴ դիրքորոշումը օսմանյան պառլամենտի ընտրությունների նկատմամբ, ՀՀԴ Կոստանդնուպոլիս պատասխանատու մարմնի շրջաբերականները, [[հնչակյաններ]]ի գործունեությունը լուսաբանող նյութեր։ Ադանայի կոտորածից հետո «Արևելքը» հնարավոր է համարել հայերի նոր կոտորածներ և առաջադրել է ինքնապաշտպանության գաղափարը։
{{ՀՀ}}