«Գանձակի խանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 94.
}}</ref>: Նրա մասին պատմվում է նաև Մովսես Դասխուրանցու մոտ: Քաղաքը Գանձակ է կոչվել, քանի որ այն հիմնադրելուց գանձարան է գտնվել: Քաղաքի անունը այլ լեզուներով ունի նույն նշանակությունը: Քաղաքը չի մտել հայկական որևէ իշանության կամ թագավորության մեջ, ոչ էլ գրավվել վրացիների կողմից: Այն եղել է մուսուլմանական, հիմնականում՝ պարսկաբնակ քաղաք, ինչպես վկայում է [[Կիրակոս Գանձակեցի]]ն: Սելջուկյան ամիրայությունների, ապա մուսուլմանական տարբեր իշխանությունների ժամանակ ամրացվել է քաղաքի բերդը, կառուցվել են մզկիթներ: Քաղաքում հայերը կազմել են փոքրամասնություն: Գանձակը հիմնվել էր հենց որպես մուսուլմանական քաղաք՝ շրջակա մուսուլմանական պետություններին օժանդակելու համար՝ հայկական ու վրացական պետությունների դեմ:
 
[[16]]-րդ դարի սկզբին [[Իրան]]ում հաստատված Սեֆյան շահական արքայատոհմի ([[1501]]-[[1722]]թթ.) օրոք պարսիկները նվաճում են Արևելյան Հայաստանը: Հյուսիսային հատվածը բաժանվում է 4 կուսակալությունների<ref name="բ">Петрушевский И. П. Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв. — Л., 1949</ref> կամ բեկլարբեկությունների միջև՝ [[Երևանի կուսակալություն|Երևանի]], [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի կամ Գանձակի]], [[Շամախիի կուսակալություն|Շամախիի]] և [[Թավրիզի կուսակալություն|Թավրիզի]]<ref name="լ">Шнирельман В. А. Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье / Под ред. Алаева Л. Б. — М.: Академкнига, 2003. — С. 199</ref><ref name="j">Ժամկոչյան Հ.Գ. և ուր. Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև XVIII դարի վերջը</ref>: Այդ կուսակալությունների խնդիրն էր՝ կազմակերպել պարսկական իշխանության հաստատումը, ամրապնդել այն տեղաբնիկների շրջանում և պաշտպանել երկիրը արտաքին թշնամիների հարձակումներից:
[[Պատկեր:Gandzak church2.jpg|մինի|[[Սուրբ Հովհաննես եկեղեցի (Գանձակ)|Հայկական սուրբ Հովհաննես եկեղեցին Գանձակում]]]]
Այսպիսով՝ Ղարաբաղի կուսակալության մայրաքաղաք-կենտրոն է դառնում Գանձակը՝ հիմնականում մուսուլմանաբնակ քաղաք, որի իշխանությանը պետք է հնազանդվեին Սյունիքի, Արցախի և Գարդմանա հայկական իշխանական տները: Գանձակի խանին իրավունք էր վերապահված ոչ միայն լիակատար ազատ արտոնութոյւններ իր տարածքում, այլև հարևան վրացական թագավորությունների վրա հարձակվելու իրավունք: Բացի այդ, նրանք մշտապես սատարում էին թուրքական սուլթանին և մեծապես օժանդակում նրան: [[1720]]-ական թթ. թուրքական արշավանքից հետո կուսակալությունները կազմալուծվում են և միավորվում Օսմանյան կայսրությանը, սակայն մի քանի տարի անցանց՝ հաջորդ տասնամյակում, [[Նադիր շահ]]ը ազատագրում և կրկին Իրանին է միացնում դրանք: Շահի մահից հետո՝ [[1747]]թ., թյուրքական բազմաթիվ դինաստիաներ, օգտվելով Պարսկաստանում առաջացած խառնաշփոթ իրավիճակից, Օսմանյան կայսրության օգնությամբ իրենց խաներ են հռչակում: ԱյդպիսովԱյդպիսով՝ Սեֆյան շահերի հիմնադրած 4չորս կուսակալությունների տարածքում<ref name="լ"/> առաջանում են 20 [[պարսկական խանություններ| խանություններ]]<ref name="բ"/>:
[[Պատկեր:Գանձակի գրավումը 1804թ..gif|մինի|ձախից|Գանձակի գրավումը 1804թ.]]