«Հյուսիսային Ամերիկա»–ի խմբագրումների տարբերություն

չ
46.70.86.141 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։
չ (46.70.86.141 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։)
'''Հյուսիսային Ամերիկա''' ([[անգլերեն]]՝ North America, [[ֆրանսերեն]]՝ Amérique du Nord, [[իսպաներեն]]՝ América del Norte), աշխարհի 6 [[մայրցամաք]]ներից մեկն է։ Մեծությամբ երրորդ մայրցամաքն է՝ 24,2 մլն. կմ²։
 
==ՀՍ. ԱՄԵՐԻԿԱ Աշխարհագրական դիրքըդիրք ==
Հյուսիսային Ամերիկան ամբողջովին գտնվում է արևմտյան և հյուսիսային կիսագնդերում։ Նրա հարավային մասը, կղզիների հետ միասին կոչվում է [[Կենտրոնական Ամերիկա]]։ Պանամայի նեղ պարանոցով միանում է Հարավային Ամերիկային։ 20-րդ դարի սկզբին այստեղ փորվել է [[Պանամայի ջրանցք|Պանամայի]] նավարկելի ջրանցքը։ Հյուսիս-արևմուտքում [[Բերինգի նեղուց|Բերինգի]] նեղուցով (85 կմ.) Հյուսիսային Ամերիկան բաժանվում է [[Եվրասիա]]յից։
Հյուսիսային Ամերիկան ամբողջովին գտնվում է արևմտյան և
հյուսիսային կիսագնդերում։ Նրա հարավային մասը, կղզիների հետ միասին կոչվում է [[Կենտրոնական Ամերիկա]]։ Պանամայի նեղ պարանոցով միանում է Հարավային Ամերիկային։ 20-րդ դարի սկզբին այստեղ փորվել է [[Պանամայի ջրանցք|Պանամայի]] նավարկելի ջրանցքը։ Հյուսիս-արևմուտքում [[Բերինգի նեղուց|Բերինգի]] նեղուցով (85 կմ.) Հյուսիսային Ամերիկան բաժանվում է [[Եվրասիա]]յից։
[[Պատկեր:North America satellite orthographic.jpg|մինի|Հյուսիսային Ամերիկան տիեզերքից]]
 
 
=== Ափագիծ ===
Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողում են [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ]], [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան]] և [[Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս|Հյուսիսային Սառուցյալ]] օվկիանոսների ջրերը։ Ափագիծը շատ է կտրատված, առավել շատ՝ հյուսիսում ու արևելքում։ Հյուսիսում գտնվևմ են [[Բաֆինի ծով|Բաֆինի]] և [[Բոֆորտի ծով|Բոֆորտի]] ծովերը, [[Հուդզոնի ծոց|Հուդզոնի]] ծոցը։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոշոր կղզին՝ [[Գրենլանդիա]]ն (2,2 մլն կմ²), Կանադական Արկտիկական խոշոր կղզախումբը (Բանկս, Բիկտորիա, Մելվիլ, Պարի արշիպելագը, Էլսմիր, Սվերդրա կղզախումբը, Դևոն, Արքայազն Ուելսի, Սեմերսետ, Բաֆինի Երկիր), Բութիա, Մելվիլ և [[Լաբրադոր թերակղզի|Լաբրադոր]] թերակղզիները։ Արևելքից մայրցամաքի ափերը ողողում են Սուրբ Լավրենտիոս և [[Մեքսիկական ծոց|Մեքսիկական]] ծոցերը, [[Սարգասյան ծով|Սարգասյան]] և [[Կարիբյան ծով|Կարիբյան]] ծովերը։ Այստեղ են գտնվում Նյուֆաունդլենդ, Բահամյան, Մեծ (Կուբա, Հաիթի, Յամայկա, Պուերտո Ռիկո) և Փոքր Անտիլյան կղզիները, [[Ֆլորիդա թերակղզի|Ֆլորիդա]] և [[Յակուտան թերակղզի|Յակուտան]] թերակղզիները։
 
Արևմուտքում են գտնվում [[Բերինգի ծով|Բերինգի]] ծովը, [[Ալյասկա (ծովածոց)|Ալյասկա]] և Կալիֆոռնիա ծոցերը, Ալեության, Ալեքսանդրի, Շարլոտա թագուհու և Հավայան կղզախմբերը, Վանկուվեր կղզին, Ալյասկա և Կալիֆոռնիա թերակղզիները։