«Տեղահանություն»–ի խմբագրումների տարբերություն

մարդկանց տեղահանումը մի վայրից կամ երկրից
Content deleted Content added
Նոր էջ «'''Տեղահանություն''' ({{lang-lat|deportatio}}, արտաքսում, աքսոր)։ Իրավունքի մեջ «Տեղահանություն» եզրով են կոչե...»:
(Տարբերություն չկա)

13:08, 25 Մարտի 2014-ի տարբերակ

Տեղահանություն (լատին․՝ deportatio, արտաքսում, աքսոր)։ Իրավունքի մեջ «Տեղահանություն» եզրով են կոչել աքսորի առանձին տեսակները, որ 18 - 19 դարերում ֆրանսիական քրեական իրավունքը կիրառել է տարբեր ժամկետներով, այդ թվում՝ Ֆրանսիայից ցմահ արտաքսվող հանցագործների նկատմամբ։ 19-րդ դարի վերջից ի վեր տեղահանություն որպես պատժամիջոց չի կիրառվել։

1915 - 16-ին երիտթուրք կառավարության որոշմամբ իրականացվեց արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայ բնակչության բռնի տեղահանություն, որը հայերի նկատմամբ գործադրված ցեղասպանության բաղկացուցիչ մասն էր։

ԽՍՀՄ-ում 1941 - 45-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին և նրանից հետո, ամբողջատիրական վարչակարգի պայմաններում, ֆաշիստ, զավթիչների հետ համագործակցության կեղծ մեղադրանքով իրականացվեց որոշ ժողովուրդների (Ղրիմի թաթարներ, Պովոլժիեի գերմանացիներ, չեչեններ, ինգուշներ և այլն) տեղահանություն։ Հետագայում ԽՍՀՄ պետական իշխանության բարձրագույն մարմինները դատապարտեցին այդ գործողությունները, որակելով դրանք անօրինական և տեղահանված ժողովուրդները «արդարացվեցին»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։