«Արթուր Ջեյմս Բալֆուր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «250px|մինի|Արթուր Ջեյմս Բալֆուր '''Արթուր Ջեյմս Բալֆուր''', ({{lang-en|Arthur James Balfour}}) (1848-1...»:)
 
[[Պատկեր:Gws balfour 02.jpg|250px|մինի|Արթուր Ջեյմս Բալֆուր]]
'''Արթուր Ջեյմս Բալֆուր''', ({{lang-en|Arthur James Balfour}}) ([[հուլիսի 25]], [[1848]] - [[մարտի 19]], [[1930]]), անգլիական պետական գործիչ։ 1874 թվականին ընտրվել է խորհրդարանում պահպանողական կուսակցությունից։ Եղել է Ռ. Սոլսբերիի անձնական քարտուղարը 1878 թվականի [[Բեռլինի վեհաժողով]]ում։ Հետագա տարիներին վարել է նախարարական պաշտոններ մի շարք կառավարություններում, 1916-191Ց թվականներին՝ արտաքին գործերի նախարար։ 1915-1920 թվականներին բազմիցս հանդես է եկել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ, սակայն, լինելով իր կառավարության քաղաքականության կենսագործողը, ոչ մի գործնական քայլ չի կատարել հանուն հայկական հարցի լուծման։ Արևմտահայերի ծանր կացության փաստն օգտագործել է [[Մեծ Բրիտանիա]]յի և դաշնակից տերությունների իմպերիալիստական քաղաքականությունը արդարացնելու նպատակով։ 1917 թվականի դեկտեմբերի համաձայնվում է պատերազմում [[Թուրքիա]]յի դեմ հայկական կամավոր, ջոկատներն օգտագործելու առաջարկությանը, նրանց ֆինանսապես օժանդակելուն, իր կառավարության մյուս անդամների հետ այդ խնդրի շուրջ բանակցություններ վարել [[Պողոս Նուբար]]ի հետ։ [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստան]]ի մանդատը [[ԱՄՆ]]-ին տալու առաջին առաջարկողներից էր։ Մասնակցել է 1918 թվականի [[Մուդրոսի զինադադար]]ի պայմանների մշակմանը։ Պայմանագրի կնքումից հետո հայտարարել է. որ հաշտության կոնֆերանսում կպայքարի Հայաստանի լրիվ անկախության համար։ 1918 թվականի նոյեմբերին Համայնքների պալատում Բալֆուրը պնդել Է, որ հայերի ազատագրումը Մեծ Բրիտանիայի մերձավոր-արևելյան քաղաքականության կարևոր մասն է։ 1920 թվականի նոյեմբերին դիմել Է [[Ազգերի լիգա]]յի Գերագույն խորհրդին առաջարկությամբ, որպես իբրև [[հայկական հարց]]ի լուծման հնարավոր միջոց, Ազգերի լիգան ինքը վերցնի Հայաստանի մանդատը։
 
{{ՀՀ}}