«Կարո Սասունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Սասունի Կարո (1889, Ահարոնք (Սասունում) - 1977, Բեյրութ) հասարակական-քաղաքական գործիչ, պատմա...»:
 
No edit summary
Տող 1.
'''Սասունի Կարո''' ([[1889]], [[Ահարոնք]] ([[Սասուն]]ում) - [[1977]], [[Բեյրութ]]) հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան։ [[ՀՀԴ]] կուսակցության անդամ։ Ավարտել է [[Մուշ]]ի [[Մխիթարյան վարժարան]]ը (1906), [[Կ. Պոլիս|Կ. Պոլսի]] իրավաբանական համալսարանը (1912)։ Գործել է [[Տարոն]]ում։ [[Աոաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ եղել է հայկական կամավորական շարժման գործուն մասնակից։ 1916 թ., երբ ռուսական զորքերը գրավել են [[Մուշ]]ը, Տարոնում նշանակվել է ընդհանուր կառավարիչ և ռազմական խորհրդական, իսկ զորքերը նահանջելիս կարողացել է փրկել շատ գաղթականների և կազմակերպել նրանց անցումը [[Արևելյան Հայաստան]]։ 1920 թ. մայիսին նշանակվել է [[Գյումրի|Ալեքսանդրապոլի]] նահանգապետ, մասնակցել տեղում մայիսյան ապստամբության ճնշմանը։ Ընտրվել է [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] խորհըրդարանի անդամ։ 1921 թ. [[Փետրվարյան ապստամբություն|Փետրվարյան ապստամբության]] ղեկավարներից։
 
Հայրենիքի փրկության կոմիտեի կազմում եղել է ներքին գործերի նախարար։ Բոլշևիկների կողմից [[Երևան]]ի վերագրավումից հետո անցել է արտասահման, որտեղ զբաղվել է ստեղծագործական, հրատարակչական աշխատանքով։ [[Բեյրութ]]ում երկար տարիներ խմբագրել է «Բագին» գրական-գեղարվեստական հանդեսը։ Ուսումնասիրել է հայ ագգային-ազատագրական շարժման, [[Մեծ եղեռն]]ի, Հայաստանի Հանրապետության պատմության խնդիրները։
Տող 10.
*Մայիսյան խռովությունները և թաթարական ապստամբ շրջանները, Բեյրութ, 1968։
*Քյուրդ ազգային շարժումները և հայ-քրդական հարաբերությունները (ԺԵ դարեն մինչև մեր օրերը), Բեյրութ, 1969։
{{ՀՀ}}
[[Կատեգորիա:հայ հասարակական գործիչ]]
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչ]]