«Սինգապուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Անվանում: clean up, replaced: |thumb → |մինի, |left → |ձախից oգտվելով ԱՎԲ
Տող 35.
 
== Պատմություն ==
Սինգապուր անվանումը սանսկրիտով նշանակում է “Առյուծի քաղաք”: Այդ անունը միաժամանակ կրում են Սինգապուր կղզին, գետը, քաղաքը և պետությունը:
Սինգապուրի մասին առաջին անգամ հիշատակվում է [[Չինաստան|չինացիների]] մոտ [[3-րդ դար]]ում։
Սինգապուրի` որպես հարաբերականորեն անկախ տարածքային միավորի ձևավորումը կապված է 1819թ. հետ, երբ Թոմաս Ստեմֆորդ Ռաֆըլզը Բրիտանական Արևելահնդկական ընկերության անունից պայմանագիր կնքեc մալայզիական սուլթան Հուսեյն Շահի հետ Սինգապուրի հարավային մասը որպես անգլիացիների տնտեսական հենակետ զարգացնելու վերաբերյալ: 1824թ. ամբողջ կղզին անցավ բրիտանացիների ձեռքը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սինգապուրը օկուպացվեց ճապոնական զորքերի կողմից: 1945թ. սեպտեմբերին Բրիտանական իշխանությունները վերադարձան կղզի:
1959թ. ընտրություններից հետո Սինգապուրը ձեռք բերեց ներքին ինքնակառավարում` Բրիտանական համադաշնության շրջանակներում: 1963թ. Սինգապուրը անդամակցեց Մալայզիայի դաշնությանը, սակայն երկու տարի անց` 1965թ.-ին, Սինգապուրը հեռացավ Դաշնությունից և օգոստոսի 9-ին հռչակեց իր անկախությունը:
Սինգապուրի առաջին վարչապետը Լի Քուան Յուն էր, ով ծառայել է այդ պաշտոնում դեռևս Սնգապուրի ինքնակառավարման շրջանում` 1959-1963թթ., իսկ երկրի անկախացումից հետո պաշտոնավարել է քառորդ դար` 1965-1990թթ.: Նրան հաճախ անվանում են Սինգապուրի հայրը:
 
== Աշխարհագրություն ==